Հրապարակ թերթը գրում է:

Էսօր ամեն ինչ էլ կարող է լինել, որովհետև թուրքերը հիմա շատ են լկտիացրել, շատ։ Դրանցից ուղղակի պրծում չկա, հատկապես այն առումով, որ Ադրբեջանի մեջքին այսօր Թուրքիան է կանգնած։ Դրանցից ոչ մի լավ բան էլ չենք կարող սպասել։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը՝ անդրադառնալով Երասխի դեպքերին։

«Վիճակը իրոք շատ տագնապալի է, իսկ Ռուսաստանի զորքերն էլ ոնց որ մեբել լինեն, գնացել են Երասխի մոտ կանգնել են, բայց դիտորդ են, թե ինչ են, չես հասկանում։ Դրանց նպատակը ո՞րն է։ Եթե գործ չեն անելու, թող հելնեն ռադները քաշեն ստեղից։ Գյուղացին խոսում է, ասում՝ ռուսի զորքը կանգնած է, բայց բան չեն անում, այսինքն՝ ռուսի վրա հույս դնել չի կարելի։ Գործող իշխանություններին ի՞նչ մեղադրենք։ Հա, կարող է ամեն ինչ ճիշտ չեն անում, բայց դե 30 տարի նրանք բանակի հերը անիծել են։

Հլը մի հատ այ սենց բարձրացեք, սաղ գեներալների դաչաներ են, գեներալը իրա աշխատավարձով ո՞նց է տենց դղյակներ առել։ Գյուղերում մտնում ես զորամասի հրամանատարների տները, ոնց որ մշակույթի տներ լինեն, դրանք որտեղից են գնել։ Իշխանությունը ամեն ինչ ճիշտ չի անում, բայց ուզում է մի բան ուղղել։ Շառը գցել ներկա իշխանությունների վրա, դա ուղղակի հանցագործություն է։ Նախկինները՝ Քոչարյանն ու Սերժը, ուզում են իրենց արածը ծածկեն»,- պնդեց քաղաքացին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այս հասցեով՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *