«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:

Ռուսական վերնախավի համար Հայաստանը միշտ եղել է ոչ թե դաշնակից, այլ մանրադրամ, իսկ «լավագույն» դեպքում՝ գրավ: Ընդ որում, չկա ոչ մի երաշխիք, որ Ռուսաստանը որոշ ժամանակ անց լինելու է ավելի վճարունակ և կարողանալու է «հետ վերցնել» գրավը: Ըստ այդմ, «գրավադրված» վիճակից դուրս գալու գործը Հայաստանինն է, որ պետք է անել իհարկե առանց Ռուսաստանի հետ կռվելու, բայց միևնույն ժամանակ առանց Ռուսաստանի հետ ավելորդ հույս կապելու:

Բայց, ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում այդ ամենի փոխարեն տեղի է ունենում հակառակ մի «դիսկուրս», որտեղ իր հերթին Հայաստանում տնտեսա-քաղաքական շահերի կրող որոշ խմբակներ փորձում են Հայաստանը «գրավ» դնել Ռուսաստանի մոտ, այդ միջոցով այստեղ իրենց հուզող դիրքային հարցեր լուծելով: Այստեղ է գլխավոր խնդիրներից մեկը, որ պետք է լուծի Հայաստանի հանրությունը Հայաստանի ներսից դեպի արտաքին անվտանգություն, մի կողմից չկռվելով Ռուսաստանի հետ, մյուս կողմից չդառնալով Արևմուտքի հետ Ռուսաստանի կռվի մասը:

Կարդացե՛ք նաև

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *