Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Սիմոնյանն իր էջում գրել է:

Ռուսաստանը , Հայաստանի 300 տարվա անառակ , անպարկեշտ , խաղամոլ , թմրամոլ ու ալկահոլով տառապող զավակն է։ Մսխեց Ռուսաստանը իր հայրական տունը, ամբողջը տանուլ տալով թուքերին ։ Այս 300 տարվա մեջ , Ռուսաստանը չի հաղթել որևէ պատերազմ , որտեղ չի եղել հայ զինվոր ու հայկական սվին ։

Փոխարենը Ռուսաստանը հաղթել է բոլոր այն ճակատամարտերում , որոնք տեղի են ունեցել Արևմտյան Հայաստանում , որտեղ ռուսական բանակի անվան տակ կռվել է հայը ՝ հայ զինվորն ու հայ կամավորականը ։ Սակայն անառակը , այդ նույն ընթացքում պատերազմ է հրահրել նաև Ղրիմում ու Բալկաններում , ու միշտ շան ջարդ կերել , պարտվել ու մարտադաշտը լքել պարտված ու պախարակված ։ Սակայն էլ ինչ անառակ զավակ , որ շան լեզու չունենա , ու առանց հայրական տան հետ խորհրդակցելու , նրա կարծիքը հարցնելու , Արևմտյան Հայաստանի տարածքի բոլոր հաղթանակները զիջեց հանուն բալկանների իր սլավոն եղբայրների և Ղրիմը իրենով անելու համար ։

Ու այս անառակը , այդ ամենը քիչ համարելով , անում էր ամեն ինչ , որպեսզի Հարավային Կովկասում հայկական անունը ընդհանրապես վերացվի , դուրս եկավ հայկական եկեղեցու դեմ , բռնազավթեց ողջ եկեղեցական ունեցվածքը , եկեղեցապատկան հողերը , փակեց հայկական դպրոցները ։ Ընդամենը մի ակնթարթ այդ անառակը թողեց Հարավային Կովկասի տարածքը և Հայաստանը ստացավ անկախություն , իսկ նրան առաջինը շնորհավորեց այն ոխակալ թշնամին , ում այդպիսին դարձրեց անառակ Ռուսաստանը ։ Երկրորդ համաշխարային պատերազմի ժամանակ , ծնողն ինչպես կդողա , կցավի իր զավակի համար , թեկուզ անառակ , ահա ծնողական այդ սիրով ու գուրգուրանքով նետվեց պաշտպանելու իր անառակ զավակին ։

Ու հաղթեց ։ Բայց անառակը միշտ էլ մնում է անառակ , ու միշտ հոխորտում , երեսով է տալիս ծնողին , թե իբրև ինքը շատ ու շատ բան է արել , սակայն ծնողը ուրանում է , իսկ ծնողը մեծահոգաբար լռում է , հաշվի առնելով որ շատ խմիչք և թմրանյութ օգտագործելուց , անառակ զավակի ուղեղն արդեն մթագնել ու այլևս նորմալ չի աշխատում ։

Հեղինակի գրառումը ստորև՝

Կարդացե՛ք նաև

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *