ՀՀ-ի եւ Նախիջեւանի սահմանին սադրելով հերթական միջադեպը՝ Ադրբեջանը փորձում էր ուժի դիրքերից ցուցադրել իր առավելությունը հետպատերազմյան շրջանում, սակայն հայկական զինուժի համարժեք պատասխանը սառը ցնցուղ էր Բաքվի համար:

Հայկական կողմն իր գործողություններով ցույց տվեց, որ երկրի զինված ուժերը կարճ ժամանակահատվածում վերականգնել է իր մարտունակությունը եւ պատրաստ է անգամ անհամարժեք պատասխան տալու նմանատիպ ցանկացած սադրանքի: Բաքուն, իր գործելաոճին հավատարիմ, հայ-ադրբեջանական սահմանի հանդեպ հերթական ոտնձգությունն ուղեկցեց ապատեղեկատվությամբ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կեղծ լուրեր էր հրապարակում, թե հայկական զինված ուժերը կրակ են բացել Նախիջեւանի Սադարակ բնակավայրի ուղղությամբ: Իսկ իրականությունն այն էր, որ հայկական կողմը հուժկու պատասխան էր տալիս սահմանին դիրքերն առաջ բերելու ադրբեջանցիների փորձին եւ այդտեղ հայ զինծառայողի զոհվելու դեպքին:

ՀՀ ՊՆ-ն միջադեպի ընթացքում հայտնեց ադրբեջանական կողմի կորուստների մասին: Պաշտոնական Բաքուն, ինչպես միշտ, այս անգամ եւս թաքցրեց իր զոհերի փաստը՝ հաղորդելով միայն վիրավորի մասին: Այստեղ Բաքվի գործողությունները լիովին բացատրելի են: Վերջինս չէր կարող ընդունել սեփական կորուստները, քանի որ այն հօդս կցնդեցներ իր կողմից ձեւավորված հետպատերազմյան միֆը, թե ադրբեջանական բանակն ավելի մարտունակ է, քան հայկականը:

Սեփական կորուստները հրապարակելով՝ Ալիեւը ստիպված էր լինելու ընդունել, որ չի կարողանում զենքի ուժով հետպատերազմյան կարգավորման գործընթացում թելադրող լինել: Հայկական զինուժի կամային հատկությունները եւ բարձր մարտունակությունը փաստեր են, որոնց լավ են ծանոթ Ադրբեջանում՝ դա իրենց մաշկի վրա պարբերաբար զգալով: Այսօր սահմանին բայրաքթարների գործոնը չէ որոշիչը, այլ՝ սահմանապահ զորքերի կամային հատկությունները եւ ռազմական գործին տիրապետելու հմտությունները, ինչի առկայությունը հայ զինծառայողների մոտ երբեւէ հարցականի տակ չի դրվել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն»թերթի այս համարում

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *