Հայ ազգի սիրված դերասան Սոս Ջանիբեկյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է:

Ուրեմն …
Հայաթային Հին իրականության մեջ շատ երկար եմ ապրել իր բոլոր ծակուծուկերով , և հիմա համեմատություն տանելով , փորձեմ մտքերս ստատուսի ձևաչափով Ձեզ փոխանցեմ…

Հայաթում կաին հեղինակություն վայելող տղերք , ովքեր խաբկանքների, խիզախության , անվախության , դիվանագիտության , կողքի ուժեղ հայաթների հեղինակություն վայելող անհատների հետ շահավետ հարաբերություններ ունենալու հմտությունները կիրառելով , ստեղծում էին մի իրականություն անելով հետևյալը :

Կողքի ավելի ուժեղ հայաթներին տալիս էին իրանց ուզածը, որի դիմաց ստանում էին իրենց ուզածը և դրանով իրենց հայաթի բնակիչներին (քուչի տղերքին,)տալիս էին անվտանգության և կարգ ու կանոնի զգացում, որի դիմաց էլի ստանում էին իրենց ուզածը : Սա հրաշալի լարախաղացի ճարպկությամբ մի ճանապարհ էր , որտեղ ամեն ինչի հիմքը անձնական շահն էր , իսկ անդունդը մի ոտք այնկողմ , բայց անդունդը ընկնելու հավանական իրականության վտանգին առնչվելու առաջին իսկ պահից ,նրանք կամ գնում էին ուրիշ հայաթ կամ ամեանաքիչը իջնում այդ լարից և իրենց փոխարեն բարձրացնում հայաթից մի անփորձի ,որի ընկելու դեպքում նրանք կրկին հերոսանում էին , չարժանանալով գետնի վրա ընկած , ցավերի մեջ տանջվողի ճակատագրին:

Բացարձակ չփնովելով, կասեմ ,որ դա իհարկե ողջունելի և խիզախ ընտրություն է այդ փուլում ստեղծված կանոնների մեջ գնտվողի համար: Եվ հիմա էլ առանց կաշկանդվելու ,կասեմ ,որ այն ժամանակներում նախկինները վստահ եմ մեր գոյության համար բազմաթիվ հերոսություններ են արել , Բայց փոխվեց ժամանակները , փոխվեցին կողքի հայաթները , նրանց միջև հարաբերությունները , նրանք զարգացան , շենացան , պատրատվեցին ,կառուցեցին իրենց հայաթը, կրթվեցին , ուրիշ հայաթների մշակույթը գողաալով իրենցը դարձրեցին,գիտելիք բաժանեցին ,

գաղափար սնուցեցին, հարգանք տածեցին իրար հանդեպ և իրենց հայաթի բնակիչներին ուղղորդեցին համընդհանուր շահի , իսկ մեր հայաթում համ լարն էր կտրվելու չափ մաշվել համ բնակիչները:
Իհարկե բնակիչների ճակատագրի համար նաև մեղավոր է այն անփորձը ,որ իմանալով այդ լարի մաշվածությունը միևնույնն է բարձրացավ , բայց լարը իր սեփական շահերի համար մաշած և չվերանորոգած լարախաղացների վերադարձը աբսուրդի աստիճանի հասնող մղձավանջ է այդ հայաթի և ինձ համար:

Հ.Գ
Բազմաթիվ մարդկանց հարցին թե՞ որն է իմ դիրքորոշումը ,ես պատասխանում եմ այս գրառումով … Որ Ժամանակի մեջ հետաձգված լարախաղացի ձգված հին լարը կտրվում է ,մեր` բնակիչների գլխին, ցավոք հաշվի չառնելով ,թե ում ոտքերի տակ է և ներքևում ում գլուխներն են …

Ես վստահ չեմ , որ օբյեկտիվորեն ճշմարիտ եմ խոսում , բայց ես համոզված եմ ,որ իմ արդարության զգացման, կյանքի մեջ հստակ ԳՈՅ լինելու ու վերլուծողական մտքերիս մեջ անկաշառ եմ և ազնիվ առանց որևէ ցանկություն ունենալու քաղաքականության մեջ քիթս խոթելու կամ դրանից ինչ որ բան հասկանալու: Եվ վստահ եմ , որ հանուն վաղվա ճշտի , կարելի է այսօր լինել սխալ:Բարի Գիշեր բոլորին :

Իսկ վերջում էլ ցավոք սրտի բնակիչները բոլորով իրենց հայաթի համար են կռիվ տալիս , իսկ նրանք ինչպես միշտ էլի ` տակից խաղեր են տալիս:

Կարդացե՛ք նաև

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *