Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է…

Բնավ էլ չէի ցանկանա քաղաքական դաշտի որոշ գործիչների (եթե նրանց կարելի է գործիչ անվանել) պես թրենդային և ոճային երևալ, սակայն, մոդայից «դուրս չմնալու» ակնկալիքով կցանկանայի պարզապես հիշեցնել, որ սովորաբար պոտենցիալ գողերն են ամենաբարձր գոռում, թե «բռնեք գողին»…

իսկ քաղաքական բառապաշարում տևական ժամանակ գործածվող և թրենդային համարվող «դավաճան» եզրույթի իրական հասցեատերերը որ միայն հայտնի են (ի դեպ, հանրահայտ փաստերն ապացուցման կարիք չունեն) , այլև իրենց նազիր֊վեզիրների միջոցով փորձում են դավաճանի խարանը փոխանցել այլոց…
…Եվ երբ 1994թ. զինադադարից հետո ադրբեջանն ամենօրյա ռեժիմով սպառազինություն էր ձեռք բերում, զորավարժություններ անցկացնում, իր զինվորներին գործուղում տարբեր երկրներ` զինվորական հմտություններ և փորձ ձեռք բերելու… իրենց դավաճան չհամարողները մեջ֊մեջ էին անում Պաշտպանության նախարարության տենդերները… ու ոչ միայն…

պետական եկամուտների գանձման հետ կապ ունեցող նախկին ցանկացած բարձրաստիճան չինովնիկ դոլարային միլիոնատեր է… ու բնավ էլ պատահական չէ, որ այդ ոլորտի ղեկավարներ են նշանակվել երկրի նախկին ղեկավարների «քմահաճույքները» սպասարկող տզրուկները… ահա այստեղ էլ թաքնված է ամենամեծ դավաճանությունը… թալանել… ու վերջ… հագնել դեղին թումբան և մասնակցել բադենյան մշակութային երեկույթներին (գուցե վաղուց կազինո գնալը ոմանց համար վերածվել էր մշակույթի), բայց այն թանկ արժեք ունեցավ ժողովրդի համար.

զանգվածային հուսահատություն և արտագաղթ, մասսայական աղքատություն և չքավորություն, լայնամասշտաբ կոռուպցիա և անարդարություն… իսկ այս ամենը թշնամին տեսնում էր ու պատեհ֊անպատեհ սպառնում էր ռազմական ճանապարհով լուծել Արցախի հարցը… ու հենց այդպես էլ արեց… շատ նրբանկատորեն այս կոնֆլիկտի մեջ ներքաշեց թուրքիա կոչվող չարքին (իսկ այսօր աշխարհում ոչ մի երկիրը չի ուզում բախվել հզոր և ագրեսիվ թուրքիայի հետ) և 2016 թ.֊ի չորսօրյա և 2021 թ.֊ի քառասունչորսօրյա պատերազմների միջոցով լուծեց Արցախի հարցը ու ոչ միայն… և բնավ էլ պատահական չէ, որ ալիևը հայտարարեց, թե հատկապես ում է հաղթել այս պատերազմում… մինչդեռ պատերազմի կրողն ու անմիջական պատասխանատուն մնաց զինվորն ու շարքային քաղաքացին…

Ու բանից պարզվում է, որ նման մարդիկ, եթե նրանց կարելի է ընդհանրապես մարդ անվանել, դեռ ապրում են և լկտիաբար շարունակում են թունավորել մեր կյանքը…
Ու այդ «անասուններին», թվում է, թե իրենց բաժին պատասխանատվությունը կարող են գցել ուրիշների վրա և պլստալ կամ թռնել արդարադատությունից և Աստծո դատաստանից… Բացառվածա… բացառված…

Պարզապես գործող իշխանության մեջ անզեն աչքով տեսանելի են նրանց կողմից ներդրված «ականները», ովքեր դարձյալ սպասարկում են նրանց շահերն ու ներսից կազմաքանդում ողջ պետական ապարատը… այս ամենը չգիտակցելը միամտություն է… ուստի պետք է անհապաղ «ականազերծել» այդ ոչնչություններին և նրանց բաժանել դժոխքի ուղեգրեր… էլ ավելի ցավալի է, որ նման «դավաճանները» ճագարի նման բազմացել և չարորակ ուռուցքի նման տարածվել են դատաիրավական համակարգում…

Պետք է գործել արագ և ճշգրիտ, ժամանակն այլևս գործում է ի շահ «դավաճանների»…
Խոնարհումս Արցախյան պատերազմներում նահատակված մեր եղբայրների… ներեք մեզ, որ դեռ ապրում ենք…

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.