Factor.am-ը գրում է…

Factor TV-ն զրուցել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ․

Պարո՛ն Գրիգորյան, սեպտեմբերի 16-ին Դուշանբեում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստը, որի ժամանակ Հայաստանը կստանձնի ՀԱՊԿ-ի նախագահությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնելու է պետության առաջնահերթությունները, որոնք պետք է իրականացվեն։ Դուք ասում եք՝ չեք տեսնում հնարավորություն, որ ՀՀ-ն օգուտներ կստանա ՀԱՊԿ-ում նախագահությունն ստանձնելուց, ինչո՞ւ։

-Մենք փաստորեն ընտրել ենք անվտանգային համակարգ, որը չի ապահովում մեր անվտանգությունը։ Ու դա շատ մեծ մարտահրավեր է։ Մենք ի՞նչ ենք ասում աշխարհին՝ գիտե՞ք ինչ, մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ն, և շարունակում ենք այնտեղ մնալ։ Ու այն աշխարհը, որը մեր կողմն է՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Ճապոնիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կանադան, իրենք պատասխանում են՝ եթե դուք ընտրել եք, մենք հո չենք կարող ստիպել՝ չհարգել ՀԱՊԿ-ի խաղի կանոնները։

ՀԱՊԿ-ն, փաստ է, չի ապահովում մեր անվտանգությունը։ Նայե՛ք՝ թալիբների կողմից առկա վտանգը դեպի Տաջիկստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, պոտենցիալ է, ոչ մի վտանգ այսօր չկա, և թալիբներն այդքան ուժեղ էլ չեն, որ վտանգ ներկայացնեն, տեսե՛ք՝ ինչ համախմբում է ՀԱՊԿ-ում՝ համատեղ զորավարժություններ անցկացվեցին, հայտարարություններ արվեցին, ՌԴ-ն տանկեր նվիրեց Տաջիկստանին,

զրահատեխնիկա, և տեխնիկա, որ ուսումնասիրեն՝ ինչ շարժ կա սահմանների շուրջ։ Տեսա՞ք՝ կոնկրետ քայլեր արվեցին։ Բայց մեր ուղղությամբ, երբ ոչ թե պոտոենցիալ վտանգ է, այլ Ադրբեջանն ուղղակի մեր սուվերեն տարածք մտավ Գեղարքունիքում և Սյունիքում, ոչ մի դրական արձագանք։ Այս վտանգները մեր նկատմամբ ՀԱՊԿ-ի պետությունները չեն դիտում որպես վտանգ՝ իրենց նկատմամբ, մինչդեռ Կենտրոնական Ասիայի ուղղությամբ՝ դեռ թալիբները չէին հարձակվել, կոնկրետ քայլերի գնաց ՌԴ-ն։ Ինչքան հասկացա, ռուսների դրած հենակետերը Սյունիքում ոչ թե մեզ պաշտպանելու համար էին, այլ Ադրբեջանի շահերն առաջ տանելու, նրանց առաջ միջանցք բացելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 

Կարդացեք նաեւ՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *