Factor.am-ը գրում է…

Factor TV-ի հարցազրույցն ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանի հետ․

Տիկի՛ն Խառատյան, Դուք պատմական գիտությունների թեկնածու եք, և ռուս-թուրքական դարավոր հարաբերությունների էությանը և Հայաստանը դրանցում, լավագույնս եք տիրապետում։ Դարեր ի վեր մեր տարածքում այս պետությունները հարաբերություններ են պարզում մեր շահերի հաշվին։ Ինչպե՞ս պաշտպանվել ռուս-թուրքական տեկտոնական հերթական երկրաշարժի ավերիչ հետևանքներից, որ նոր կորուստներ չունենա պետությունը։ 

-Հայաստանը միակը չէ, որ ռուս-թուրքական հարաբերությունների բեռը կրում է իր վրա․ բացասական իմաստով եմ ասում։ Կովկասն էլ միակը չէ, որովհետև Թուրքիան ունի սահմանակից երկրներ և տարածքներ, որոնց նկատմամբ ՌԴ-ն ևս շահեր ունի, և այդ երկրները այս կամ այն չափով և ձևով ռուս-թուրքական հարաբերությունների բեռը կրողներն են։ Մենք նույնիսկ մեզ համար թղթի վրա չունենք վերլուծած այդ հարաբերությունների ազդեցությունների օրինաչափությունները այս իրավիճակում, ո՛չ միայն ՀՀ-ի վրա, այլ նաև ողջ տարածաշրջանում, Վրաստանում և Ադրբեջանում նույնպես։

Բայց ինչո՞ւ են շատ տարբեր այդ ազդեցությունները, և ինչու են շատ տարբեր դրանց հետևանքները, ի վերջո։ Անընդհատ մենք ասում ենք՝ Ադրբեջանի հետևում Թուրքիան է կանգնած։ Ես, այո, համաձայն եմ, Ադրբեջանի հետևում այսօր նաև ՌԴ-ն է կանգնած, որի համար շատ կարևոր են Ադրբեջանի ռեսուրսները, և Ադրբեջանը, որն այո, այն բուֆերն է, որը ՌԴ-ի համար դեպի Մերձավոր Արևելք և դեպի Թուրքիա լրացուցիչ հնարավորություններ են։

Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանն էլ է շատ կորուստներ ունենում․ ուղղակի մենք ինիքնիշխանության կորուստ ենք ունենում՝ որպես պետություն, այնպես չէ, որ Ադրբեջանը շատ շահում է այս հարաբերություններից կամ միշտ շահում է։ Այլ խնդիր է՝ ինչպես ենք մենք գնահատում։ Իհարկե, շահել է հենց առաջին համաշխարհային պատերազմից հետո Ադրբեջանը՝ այստեղ Նախիջևանի և Արցախի հաշվին, և ոչ միայն․ Ելիզավետպոլի նահանգի վերաձևավորումն առհասարակ մենք քիչ ենք քննարկում՝ գոնե ընկալելու և հասկանալու համար։

Ինքը հաշվում է իր կորուստներն ու ձեռքբերումները, մենք չենք տեսնում մեր ձեռքբերումը, մենք հաշվում ենք մեր կորուստները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *