Ֆեյսբուքյան օգտատեր Վիգեն Ծատրյանը գրել է…

ԴԱԺԱՆԸ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը անդրադառնալով մեր գերիներին, հանրությանը բառացիորեն տեղեկացրեց, թե թշնամին ինչ պայմաններում է պահում գերիներին, ինչպես են վերաբերվում, ինչպես են խոշտանգում, նսեմացնում, տանջում………

Արդյո՞ք դրա կարիքը կա…
Արդյո՞ք պիտի այդ ամենը ՀՀ բարձր ամբիոնից էմոցիաներով կրկներ նաև պատգամավոր Աննա Մկրտչյանը….

Գոնե հասկանու՞մ եք, թե ինչ ցավ ապրեցին, ինչ ապրումներ ունեցան գերիների մայրերը, քույրերն ու եղբայրները:

Էս ի՞նչ եք անում….
Առանց ձեր բարձրաձայնելու էլ ծանոթ ենք թշնամու ձեռագրին, պատկերացնում ենք մեր տղաների վիճակը, գիտակցում ենք որ թշնամին զուրկ է մարդկային արժանիքներից ու ատելությամբ է լցված ողջ հայության հանդեպ: Տեսնելով նրանց նկարները, տեսահոլովակները, դժվար չէ հասկանալ թե ինչ կարգավիճակում են գտնվում, քանի որ նրանց հայացքները ամեն ինչ ասում է:

Ի՞նչ կարիք կա բարձրաձայնելու….
Գիտակցաբար ու դաժանորեն ցավ եք պատճառում մարդկանց, ընդ որում գերիների հարազատներին:

Որպես ՄԻՊ այդ ստույգ տեղեկությունները հաղորդեք ու ներկայացրեք Միջազգային Ատյաններին ու այն կառույցներին, ովքեր իրենց միջնորդությամբ ու միջամտությամբ կպատժեն թշնամուն իրենց անմարդկային արարքների համար և կպարտադրեն ազատել գերությունից մեր հայորդիներին:

Գերիներին մի շահարկեք…… օգնեք…..
Նրանք մեր եղբայրներն են:
Վերջապես մի լավ բան կանե՞ ք ժողովրդի համար:

Գրառումը ստորեւ՝

Կարդացեք նաեւ՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *