«Անհետ կորածների հարցով բոլոր հնարավոր միջոցներն արվում են։ Ինչ վերաբերում է գունագեղ և Անկախության օրվան նվիրված միջոցառումներին, ապա ուզում եմ ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, ում զգացմունքները վիրավորել կամ խոցել եմ նման ձևակերպմամբ»,–ասաց վարչապետը։

Նրա խոսքով` այդ օրը պետք է նշել ՀՀ դրոշներով, իսկ մեր դրոշի գույները վառ են, և նա չի կարծում, որ պետք է չեղարկեն դրոշի գույները։ Փաշինյանը հավելեց, որ նախատեսվող միջոցառման առանցքը հենց զոհերի հիշատակի ընդգծումն է, և այդ օրը հայտարարվելու է 3 պատերազմներում իրենց կյանքը զոհածների մասին մի մասշատաբային նախագծի մեկնարկի մասին։

«Ներողություն խնդրելով պետք է ցավալի փաստ արձանագրեմ ՀՀ անկախության որևէ տոնակատարություն չենք ունեցել, երբ չունենանք անհետ կորածներ, թարմ շիրիմներ Եռաբլուրում… Անկախության ողջ ընթացքում մենք զոհեր ենք ունեցել ։ Իմ ընկալմամբ` մեր բոլոր նահատակներն ընկել են, որ ՀՀ–ն ապրի».

Դիտեք նաեւ ստորեւ տեղադրված տեսանյութը՝

Կարդացեք նաեւ՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *