Ցավոք, մեր ընդդիմադիր գործընկերները չգիտես՝ էս դեպքում ինչո՞ւ են ընդհանրապես մանդատները վերցրել, եթե ամեն հարցի վերաբերյալ պետք է լքեն նիստերի դահլիճը ու հետո էլ հպարտությամբ հայտարարեն, որ իրենց պարգևավճարը կամ աշխատավարձը տալիս են ուրիշներին: Բնական է, որ պետք է տան, որովհետև եթե այսպես պետք է շարունակեն, կարելի է ընդհանրապես զրկել,- այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Հիշեցնենք որ կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանն այսօր արտահերթ նիստ էր գումարել։ Օրակարգում ընդամենը երկու հարց է։ Պատգամավորները սկզբում քննարկել են համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը։ Մինչ հարցի քննարկմանն անցնելը ընդդիմադիր խմբակցություններն, իրենց անհամաձայնությունը հայտնելով այդ նախագծին և նշելով, որ հետամուտ են լինելու հարցի հետագա իրավական ընթացքին, լքել են նիստերի դահլիճը։

Քննարկումը ծավալվել է միայն իշխող խմբակցության ներկայությամբ։ Նախագիծը պատգամավորներին ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Կարդացեք նաեւ՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *