ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, ժամը 7.30-ի սահմաններում այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նա ծաղիկներ է դրել նահատակված զինծառայողների շիրիմներին:

Առանձին Եռաբլուր են այցելել նաեւ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և այլք:

Մեկ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի ուղղությամբ։ Ադրբեջանական ուժերը ինտենսիվ կրակի տակ էր պահում Արցախի ամբողջ տարածքը,  ռմբակոծվում էր նաև Ստեփանակերտը։

44 օր տևած պատերազմի ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների զոհվեց մոտ 4000 հայ զինծառայող, հայկական կողմն ունեցավ տարածքային հսկայական կորուստներ։

Պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրով, որով Ադրբեջանին անցան Քարվաճառը, Ակնան, Բերձորը՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, նաև Շուշին, Հադրութը,  Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր։

Մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայ զինծառայողների մարմիններ են հայտնաբերվում։ Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիներին, կան հարյուրավոր անհետ կորածներ։

Այսօր ժամը 11։00-ին Հայաստանում և լռության րոպե է հայտարարված՝ ի հիշատակ պատերազմում զոհված հայ զինծառայողների։

Հիշատակի միջոցառումներ ու երթեր են անցկացվում դեռևս երեկվանից։

Կարդացեք նաեւ՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *