Ծնունդով արցախցի, բանասիրական գիտությունների դոկտոր ԹԱՄԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ գրառում-կոչը համերկրացիներին…

Պատերազմի օրերին ոչ մի արցախցի Հայաստանում անմասն չի մնացել ֆինանսական և բարոյական աջակցությունից: Այսօր էլ, երբ մեծ թափով շինարարական աշխատանքներ են ընթանում Ղարաբաղում, բազմաթիվ տեղափոխված արցախցիներ շարունակում են մնալ Հայաստանում, Ծաղկաձորում և այլուր, ապրում են ՀՀ քաղաքացու վճարած հարկերի հաշվին և փոխանակ գնան և վերակառուցեն իրենց հայրենիքը, գпրծիք են դարձել ղարաբաղյան կլանի ձեռքին և ապակայունացնում են Հայաստանի ներքաղաքական կյանքը:

Ինչ վերաբերում է ընտրություններին, ՀՀ քաղաքացին կատարել է իր ընտրությունը և ոչ մեկ իրավունք չունի այն չհшրգել: Դուք թշնամություն եք սերմանում չշնորհավորելու ձեր այդ ակցիայով, երբ վիրավորում եք ոչ միայն ՀՀ վարչապետին, այլև ձեր նախագահին, և ձեր այդ ուղղորդված ակցիաները լավ տեղ չեն տանում ձեզ:

Ձեր փրկիչ վոյինը թող հարկ համարի գա Արցախ և ձեզ հետ միասին շենացնի Հայրենիքը: Ես սա ձեզ ասում եմ որպես արցախցի և վшտ եմ զգում ձեր անշնորհակալ պահվածքի համար: Ոչ մեկ հող չի ծախել: Լսեք Սամվել Բաբայանին: 30 տարի ղարաբաղյան կլանը խաբել է և´ ձեզ և´մեզ:

Ես որպես գիտնական գրпշներ եմ ստացել, բայց լռել եմ մտածելով, որ պետությունը միջոցներ չունի, միայն թե կարողանա պահել Արցախը և բանակը: Վերջում պարզվեց, որ ոչ բանակ ունենք, ոչ զենք, սակայն կլանը կուտակել է անսահման հարստություն, իսկ հիմա էլ ձեզ մատի վրա խաղացնում է իր հանցանքները կոծկելու համար:

Էլ չեմ խոսում պատերազմի ժամանակ Հայաստան փախած ջահել արցախցի տղամարդկանց մասին, որոնց մղած կռիվը ֆեյսբուքում էր: Խելքներդ գլուխներդ հավաքեք: Մի հատ ավելորդ բան գրեք, նենց փաստեր կբերեմ, անուններ կտամ, բոլոր փախածներիդ ճանաչում եմ և ամաչում եմ ձեր փոխարեն:

Արցախյան առաջին պատերազմում փոքր եղբայրս զոհվել է, իսկ 2 մեծ եղբայրներս պատերազմի վերքերի պատճառով հեռացել են կյանքից: Ես Երևանում եմ ապրում 18 տարեկանից: Այս պատերազմում իմ միակ որդին կռվում էր Շпւռնուխում:

Կարդացեք նաեւ՝

նյութի աղբյուր՝ pastmedia.ru

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *