Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրել է:

Պարզվում է, ԱԺ-ում մարդ կա, ով ջանք չի խնայում «Տարվա Մերժվածը» տիտղոսին արժանանալու համար։

Հիշեցնենք որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում կրկին քննարկվում է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում  «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանի թեկնածության հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն արդեն 5-րդ անգամ դեմ քվեարկեցին Ղազինյանի թեկնածությանը:

Ապա Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցին իրավական լուծում պետք է տալ և առաջարկեց տարբերակ, որը քննարկելու է իշխող մեծամասնությունը։ «Եթե առաջիկա մեկ ամսվա ընթացքում հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրվի նույն թեկնածուն և չընտրվի, ապա ՔՊ խմբակցությանը հարկադրված կլինենք առաջարկել հանդես գալ նախաձեռնությամբ և հարցը կարգավորել հետևյալ սկզբունքներով․

եթե նույն անձը երկու անգամ հանձնաժողովի նախագահի տեղակալ չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունն առաջարկում է նոր թեկնածու Դոնթի բանաձևով, ինչպես հանձնաժողովների նախագահների ընտրության դեպքում է՝ այն տարբերությամբ, որ նախագահների ընտրության դեպքում նույն անձը չի կարող երկրորդ անգամ առաջադրվել», – ասաց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաեւ՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *