Աղաչում եմ քեզ, ամենակալ Տեր Աստվա՛ծ, գոհանում եմ քո անհաս մարդասիրությունից, որ քո անարժան ծառային արժանացրիր հասնելու գիշերվա այս ժամին: Դու ես տերը ցերեկի և գոյացնողը գիշերի,դու պահպանի՛ր ինձ ցնորական կասկածներից և երևելի ու աներևույթ թշնամիների երկյուղից և ամրացրու դևերի դառնությունից ու բելիարի բռնությունից, սատանայի սաստից, մղձավանջների ծանրությունից, շինվածքների փլչելուց, մարդկանց նենգությունից, կախարդների աղանդից, մոլար մտքերից, աղտեղի մտածումներից, ցանկական ցավերից, քնի զարհուրանքներից, դառն երազներից, չարի արհավիրքներից, խառնաշփոթ անուրջներից և բոլոր ուրիշ չար բաներից պահպանիր քո ծառային` ամենակեցույց շնորհովդ:

Եվ քո բազմահնար ողորմությամբ շրջապատելով` անկողինս ամրացրո՛ւ բոլոր կողմերից աջից ու ձախից, հյուսիսից ու հարավից, արևելքից ու արևմուտքից, երկինքն ի վեր և երկրին խոնարհ, առաքիր հրեշտակների խմբերը, Տե՛ր, բնակատեղը ծառայիդ: Տո՛ւր ինձ լուսավոր միտք և օգտակար մտածմունք, տո՛ւր ինձ, Տե՛ր, մտքի արթնություն և զգայարանների զգաստություն, որպեսզի զվարթ մտքով ու արթուն խոհերով հանգստանամ և գոհությամբ փառավորեմ ամենասուրբ տերությանդ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն: Հովհաննես Վարդապետ Գառնեցի:

Հայ՛ր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի Քո անունը, Քո արքայութունը թող գա, Քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է:
Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ այսօր. և թո՛ղ մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք թողնում մեր պարտապաններին:
Եվ մի՛ տանիր փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից, քանզի Քոնն է արքայությունը և զօրությունը և փառքը հավիտյանս. ամեն:

Աղոթք Տիրոջը գիշերվա համար…
Բաժանորդագրվեք ՝ եղեք տեղեկացված և տեղեկացրեք ՝ Ձեր մտերիմներին.

Նյութի աղբյուր՝ http://matyan.am պաշտոնական կայքից.

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.