Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի՝ «Փաշինյանը բանակցային սեղանի շուրջ նստած չէ, այսօր նա բանակցային սեղանի վրա է» արտահայտությանը:

Սիմոնյանի խոսքով՝ ինքը դժվարանում է Քոչարյանի արտահայտությունները մեկնաբանել:

«Ես մշտապես դժվարացել եմ Քոչարյանի ասածները մեկնաբանել, որովհետև ես վստահ չեմ, որ այն հայերեն խոսքը, որն ինքն ասում է, և միտքը, որը ես ընկալում եմ, դրանք համընկնում են: Վերջերս այցելեցի Կարեն Դեմիրճյանի թանգարան, և տիկին Ռիմա Դեմիրճյանն ինձ շատ հետաքրքիր մանրամասներ պատմեց այն ժամանակահատվածի՝ Քոչարյանի դիրքորոշման հետ կապված:

Պարոն Քոչարյանը լավ կանի՝ այդ զրույցներից խուսափի և այդ թեմաներից հնարավորինս քիչ խոսի, որովհետև եթե զրույց սկսվի, թե ով ինչի մասին է բանակցել, ինքը շատ վատ կացության մեջ կհայտնվի»,- նշեց նա:

Կարդացեք նաեւ՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *