Yerevanlur-ի զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը

Պարոն Խզմալյան, վերջին շրջանում Ռուսաստանի իշխանությունների կողմից հայտարարություններ են հնչում Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու անհրաժեշտության մասին։ Ինչո՞ւ է այս հարցը բարձրացվում հիմա, ի՞նչ նպատակ է հետապնդում ռուսական կողմը։

-Սա Ռուսաստանի ավանդական, իմպերիալիստական, դեռևս ցարական ժամակներից եկող քաղաքականություն է։ Արդեն 1970-80 ականներին ռուսական դպրոցները գրեթե իշխող դիրք էին գրավել Հայաստանում։ Իսկ 1977 թվականին՝Բրեժնևի օրոք ռուսաց լեզուն Սահմանադրության մեջ արդեն պետք է ունենար պետական լեզվի կարգավիճակ։ Եվ միայն վրացիների դիմադրության շնորհիվ Հայաստանին էլ հաջողվեց դիմադրել, և հայերենը մեզ մոտ մնաց միակ պետական լեզուն։ Ինչո՞ւ է հիմա դա պետք Ռուսաստանին, ես կարծում եմ՝ նրանք ուրիշ ավելի շոշափելի հարցերում չհասան հաջողությունների, և հիմա իրենց չակերտավոր գոնե բարոյական հաղթանակներ են պետք։ Ահա, թե ինչու է Լավրովը հայտարարում նման բան։

Եվ հղում է անում Հայաստանի իշխանություններին՝ նշելով, որ ՀՀ իշխանություններն են հետաքրքրված երկրում ռուսական դպրոցներ բացելու հարցով։

Ես կարծում եմ՝ սա ճնշման միջոց է։ Ես կասկածում եմ, որ որևէ իշխանություն այստեղ կհամարձակվի նման բան ասել, դա կարժանանա մեր հասարակության շատ կոշտ դիմադրությանը։ Ես վստահ եմ, որ այդ հարցում, բացի քոչարյանականմոլագարներից, մնացած բանական հայ քաղաքացիները կընդիմանան։ Եվ սա, իհարկե, պարզապես հերթական սադրանքն է։

Հայաստանի այսօրվա իշխանությունները կկարողանա՞ն դիմագրավել այդ ճնշումներին ու սադրանքներին։

-Ես իրավունք չունեմ ասել՝ կկարողանա՞նիշխանությունները դա անել, թե ոչ։ Ես՝ որպես քաղաքական կուսակցության նախագահ, կարող եմ ասել, որ մենք պարտավոր ենք դա անելու։ Մենք դիմադրելու ենք բոլոր միջոցներով։ Սա փաստորեն ազգային ինքնության և պետականությունը պահպանելու հարց է։ Սա այն կարմիր գիծն է, որը կորցնել չի կարելի երբեք։ Սա՝ որպես վտանգ, հավասարազոր է պետականությունը կորցնելուն։ Մեր լեզուն մենք չենք կարող հարցականիտակ դնել ոչ մի դեպքում։ Հայաստանի Եվրոպական կուսակցությունն իր բոլոր միջոցներով, մեր եվրոպական կապերով, տեղական հնարավորություններով դրան կդիմադրի։ Եվ ես վստահ եմ, որ դիմադրության շատ լայն ճակատ կլինի։

Հայաստանի նախկին ու նաև ներկա իշխանությունների վարած քաղաքականությունը որքանո՞վ է նպաստել, որ Ռուսաստանը ժամանակ առ ժամանակ նման առաջարկներով է հանդես գալիս։ Օրինակ՝ վերջերս, պատասխանելով հարցին, թե Հայաստանը պե՞տք է ՌԴ հետ միութենական պետություն ստեղծելու հարցը քննարկի, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ պատրաստ չէ այդ հարցին պատասխանել։ Այսինքն՝ չկա միանշանակ պատասխան, որ ՀՀ ինքնիշխանությունը կարևորէ։

-Ես չեմ կասկածում, որ եթե Քոչարյանը հունիս ամսին դառնար Հայաստանի վարչապետ, մենք հիմա արդեն այս հարցը չէինք ունենա, այն լուծված կլիներ ի օգուտ Ռուսաստանի։ Համենայնդեպս, Քոչարյանը դա կաներ, և մենք առաջ կդառնայինք Չեռնոռուսիա՝ Բելոռուսիայի տեսակը։

Ընդհանրապես, երբ Հայաստանը շատ թույլ է, ներկա իշխանությունները գրեթե ամեն ինչում հարմար են Մոսկվայի համար՝ որպես վարկաբեկված, խոցելի, թույլ։ Հենց Հայաստանի դիրքերն ուժեղանում են, Ռուսաստանն սկսում է գրոհները։ Իսկ վերջին շաբաթներին մեր քաղաքական քաշը և մեր դիրքերը միջազգային ասպարեզում կտրուկ մեծացան, որովհետև բացի ԵՄ և ԱՄՆ արդեն ավանդական աջակցության, մեր շահերը համընկան արդեն նաև Իրանի ու Հնդկաստանի շահերի հետ։ Շուտով այդ շարքին ամենայն հավանականությամբ կմիանա նաև Չինաստանը, որովհետև Հյուսիս-Հարավը նպաստավոր է Հայաստանի համար, բայց կենսական անհրաժեշտ է աշխարհին։

Ահա, թե ինչու են ռուսները հիմա վերսկսել գրոհները Փաշինյանի դեմ, որովհետև Փաշինյանի խուսափողական քաղաքականությունը կրկին անհարմար է Պուտինի համար։ Պուտինը կրկին ջղայնացած է, ինչպես 2018-19 թվականներին։ Եվ սպառնալիքները գնալով սաստկանում են։ Բայց մենք պարտավոր ենք դրանց դիմադրել ու դիմանալ։

Կարդացեք նաեւ՝

Աղբյուր՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *