Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

Մարգարիտա Սիմոնյանը ռասիստական գրառում անելով՝ չի հիշատակել, որ հարձակվողներն ադրբեջանցի են եղել։


Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Telegram-ի իր ալիքում արձագանքել է նախօրեին Նոր Մոսկվայում տեղի ունեցած ծեծին, երբ չորս տղամարդ հարձակվել են ռուս տղամարդու վրա, որն այդ ժամանակ եղել է իր երեխայի հետ: 

Բոլոր հարձակվողները 21 տարեկան են, ադրբեջանցիներ, նրանց գրանցման վայրը Օրենբուրգի մարզն է։ ««Այս բոլոր» եկվորները» և «կովկասյան ազգությամբ դեմքերը» «վեր-վեր են թռչում»»,- գրել է Սիմոնյանը՝ նշելով, որ հնարավոր է երկրում «կացության թույլտվության խստություն» մտցվի։ Նրա խոսքով` մետրոյի յուրաքանչյուր կայարանում նորից կսկսեն ստուգել գրանցումը։ Սիմոնյանը հիշել է, որ ինքն էլ է ստուգվել Մոսկվայում, երբ 20 տարի առաջ Կրասնոդարից «եկել էր» մայրաքաղաք։ «Եվ նրանք ճիշտ կանեն», — գրել է նա:

Մարգարիտա Սիմոնյանը հանդես է եկել ռասիստական գրառումով՝ ընդդեմ «կովկասյան ազգության դեմքերի»։ Ավելին՝ նա նույնիսկ չի համարձակվել նշել, որ այդ հանցագործություն կատարողներն ադրբեջանցիներ են, ցեխ նետելով Կովկասում բնակվող բոլոր ազգությունների վրա։

Հայի հոգով ստրուկը շատ խղճուկ ստրուկ է, Հայաստանում բնակվի, թե՝ Ռուսաստանում…

Գրառումը ստորեւ՝

Կարդացեք նաեւ՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *