Երեկ ՌԴ ԱԳՆ-ի կողմից հրապարակվեց հայտարարություն, որտեղ ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կար նաև այսպես կոչված  «Զանգեզուրի միջանցքի» մասին էժան շահարկումներին։ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում էր՝

«Եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է համարձակորեն հերքել սոցիալական ցանցերում և ինտերնետային ռեսուրսներում տեղեկատվական լցոնումներն այն մասին, ըստ որոնց՝ «Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված են եղել, իբր, «Լեռնային Ղարաբաղի անջատմանը», նրա «հանձնմանը» Ադրբեջանին, Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն։ Նման հայտարարությունները պոպուլիստական բնույթ են կրում, կատարում են ակնհայտ արտաքին պատվեր և իրականության հետ կապ չունեն»։

Հիշեցնենք, որ Հայաստանի՝ Ռուսաստանի պրոտեկտորատ դառնալու մասին դեռևս 2021 թվականի հունվարի 21-ին հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը։

Ստացվում է, որ  ՌԴ ԱԳՆ-ն Ռոբերտ Քոչարյանին համարում է  պոպուլիստական հայտարարություններ անող արտաքին պատվեր կատարող,- գրում է ArmeniaNews-ը։

Քոչարյանի հայտարարությունը՝  Հայաստանի՝ Ռուսաստանի պրոտեկտորատ դառնալու մասին՝ ստորև․

Տեսանյութ՝

Կարդացեք նաեւ՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *