Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է…

Գուցե այս մասին պետք չէր գրել, բայց հանուն ճշմարտության պետք է ասեմ…
Մի շարք ուժային կառույցների ղեկավարներ իրենց տեղում չեն, կամ «իսպառ բացակայում են» իրենց պաշտոններում… Լավ, էսքան փափկամազիկ ու մեծամիտ, անգործունյա ու ապաշնորհ «դեռահասի» բարդույթները չհաղթահարած «օբյեկտների» որտեղից են «հայտնաբերել»…


«Խալաստոյ գցած, աջ քաշած» տղերքը մանրից էդ պաշտոնները «մաշացնում են»… ու «ձեռի հետ էլ» պատերի տակ բամբասում, թե իրենցից ոչ մի բան կախված չէ… սա ծայրահեղ մեծ սուտ է… իրենց «իմպոտենտ» գործունեությունը «արդարացնող» բարեխիղճ մոլորություն…


Հ.Գ. Գուցե այդ տիպաժը մի քանի լարի վրա է ճոճվում… գուցե… բայց արդյոք նման մարդիկ կարող են «արդարացնել» հասարակության սպասելիքները, երբ ամիսներ ու տարիներ շարունակ իրենց ղեկավարած համակարգերը «բառիս բուն իմաստով անտերության են մատնված»… իսկ իրենք դեռ փորձում են այդ համակարգերի ներսում «կայանալ» ու անձնակազմին շարունակաբար «համոզել», որ հենց իրենք են նշանակված այդ պաշտոններում… Այ սա է իրական ողբերգությունը…


Ու ամենացավալին այն է, որ հակադիր կողմում գտնվող «քաղաքական գայլերը» տեսնում են այս ամենն ու առանց որևէ բարդության «սրբագրում են» իրենց ոչ այնքան «մաքուր անցյալը»… Էլ ավելի ցավալի է, որ ով պաշտոնանկ է արվում հաջորդ օրը հանգրվանում է այդ գայլերի մոտ ու «վարժ առոգանությամբ, գրեթե արտասանելով» պատմում է իր իմացածն ու չիմացածը (նախադեպն ունենք) … Ու մինչև երբ… անհայտ է… Պետք է կտրուկ բեկում մտցնել հակառակ դեպքում պարտությունն անխուսափելի է… իսկ ռևանշը միշտ ցավոտ է լինում…


Պետք է սթափվել և ինչպես ժամանակին ասում էր հայտնի դասականը` դրանց պետք է դուրս բերել համազգեստի միջից…
Պետք է անհապաղ ազատվել այն «դեռահասներից», ովքեր ոչնչացնում են հասարակության սպասելիքները ու իրենց մտածելակերպով ու վարքագծով «չեն տեղավորվում» բարոյականության ու ազնվությսն մեջ…


Բարի լույս մտահոգ ու ճշմարտախոս ընկերներիս…

Գրառումը ստորեւ՝

Կարդացեք նաեւ՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *