Կռվից վերադարձել է թշնամու տանկով․ անմահ հերոս Եփրեմ Հարությունյանի սխրանքները

Եփրեմ Դավիթի Հարությունյանը ընտանիքի միակ որդին էր, նա ունի երեք քույր։

Նա ծնվել է 2001 թվականի հունիսի 4-ին Հրազդանի Սոլակ գյուղում։ Մեծացել է սիրող ընտանիքում՝ շրջապատված ջերմությամբ, դպրոցում աշակերտներից ամենահամեստն է եղել։Երբ մի փոքր ավելի մեծացավ, արդեն ի հայտ եկավ աշխատասիրությունը․ուսմանը զուգահեռ սկսեց օգնել ընտանիքին հոգալ հոգսերը։ Բանակից վերադառնալուց հետո էլ առաջինը, որ պետք աներ, հայրական տունը նորոգելն էր։

Մարտի դաշտում էլ աչքի է ընկել մի շարք հերոսություններով ու սրտացավությամբ։ Ընկերոջ վնասված տանկը Եփրեմը կապել է իր տանկին, քաշելով դուրս բերել կռվի դաշտից։Իսկ մի անգամ էլ, երբ մարտից վերադարձել է կիսասարքին տանկով, հրամանատարի հորդորին, թե ինչո՞ւ է բերել տանկը, կարող էր և մարտի դաշտում թողնել, պատասխանել է․ «դե, տուն ա, թող լինի »։

Մեկ ուրիշ դրվագում էլ թշնամին խոցել է Եփրեմի տանկը, բայց նա էլ կռվի է բռնկվել թշնամու տանկիստների հետ, սպանել նրանց ու վերադարձել նրանց տանկով։Վիրավորվել է այլ վիրավորների մարտի դաշտից դուրս բերելուց, և բժիշկները չեն կարողացել փրկել տղայի կյանքը։ Հերոս Եփրեմ Հարությունյանի աճյունը հանգչում է հայրենի գյուղում։ 

Հղումը՝

Կարդացեք նաեւ՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *