Ինչու է աղմկում Նաիրի Հոխիկյանը, կամ մի շարքային գրչակի պատմություն…

Բոլորդ գիտեք, որ այս դժվարին ժամանակահատվածում, երբ Հայաստանը բախվել է ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի, երկրի ներսում ակտիվացել են տարատեսակ ակծիվիստները և գրչակները, որոնք իրենց ջղաձիգ և վտանգավոր պահվածքով փորձում են երկրի ներսում սադրել բախումներ և ուզուրպացնել (բռնազավթել) իշխանությունը: Այս օրերին նմանատիպ մի երևույթ՝ Նաիրի Հոխիկյան անունով փողոցներում և համացանցում բարձրացրել է մի մեծ վայնասուն և հայտարարում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջանցք է տրամադրելու Ադրբեջանին, իսկ նա իր համախոհների հետ միասին պայքարում է դրա դեմ:

Ուրեմն ասեմ այս բութ և տհաս խավարամիտների համար, ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ երբեք չեն բանակցել, չեն բանակցում և չեն բանակցելու միջանցք տրամադրելու շուրջ, գրեթե ամենօրյա պարբերականությամբ տարբեր պաշտոնյաներ հայտարարում են, որ միջանցք չի տրվելու և Հայաստանի սուվերեն տարածքում որոշումները կայացվելու են միայն ՀՀ իշխանությունների կողմից: Այս հայտարարություններին զուգահեռ նաիրիհոխիկայանական սազանդարները հասարակության շրջանում փորձում են ձևավորել կարծիք, թե իբր միջանցք լինելու է:

Բացի հայտարարությունները, արդեն իսկ նկատելի է դառնում, որ հոխիկյանական հիստերիան ծածուկ հովանավորվում է քոչա-սերժական ռեսուրսների կողմից, իսկ վերջինիս հրապարակումները և եթերները լայքում և տարածում են քոչ և սերժական ֆեյքերի ֆաբրիկաները:

Սիրելի հայրենակիցներ, քաղաքագիտության մեջ կա տերմին “օգտակար ապուշներ” (գիտական տերմին է՝ չվիրավրվել) դա նշանակում է, որ կոնկրետ տեխնոլոգիաների կիրառմամբ քարոզիչները օգտագործում են ոչ կայուն և հուզական մարդկանց էմոցիաները սեփական գործողություններին մասայականություն ապահովելու համար, քանի որ մեդիա դաշտում ոչ գրագետ անձինք տրվելով րոպեական հուզմունքին կարող են լայքել կամ տարածել վտանգավոր կոնտենտ: Ուզում եմ մի օրինակ բերել, սահմանային վերջին բախման ժամանակ հոխիկյանը և յուր խմբակը տարածում էին լուրեր, թե իբր Հայաստանը ունի տարածքային մեծ կորուստներ, իսկ իրականությունը նա էր, որ տարածքային կորուստներ չեն եղել: Այդ լուրը անպատրաստ մարդիկ առանց ստուգելու սկսեցին տարածել և ակամայից դարձան “օգտակար ապուշներ” տերմինի կրողը: Հիմա այս տհասները անում են նույն բանը՝ իրենց իշխանատենչ գործունեության մեջ օգտագործելով հասարակ մարդկանց:

Հ.Գ. Նաիրի Հոխիկյանը և նրա նմանները ձեզ մոլորեցնելու շնորհիվ ցանկանում են Հայաստանում սադրել բախումներ և վերջնականապես երկիրը տանել կործանման: Հիշե՛ք, որ այս մարդիկ երազում են Հայաստանը տեսնել ծնկած և օտարի տիրապետության տակ: Եղեք զգոն և գիտակցեք, որ չստուգված տեղեկատվություն (անգամ եթե հեղինակը հայ է) տարածելով օգնում եք թշնամուն:

Հղումը՝

Կարդացեք նաեւ՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *