Ալիս Սողոմոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է…

ԽԱՆԳԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՈՒՇԱՑՈՂՆԵՐԸ
(Սթա՛փ խորհելու պահը)
Խանգարողները շարունակում են խանգարել, իսկ ուշացողները, ցավոք, շարունակում են… ուշանալ: Աշխարհում կայացած բոլոր հեղափոխությունների օրերին հեղափոխականները նախ գրավել են ռադիոն ու հաղորդակցության մնացած բոլոր միջոցները: Դրանով կանխվում էին պարտվողների կողմից ստի, կեղծիքի, պետական գաղտնիքների տարածումը:

Ներկա խանգարողները, որ նախկին պարտվողներն են, իրենց ձեռքին հիմա ունեն մեդիա տարածքի հսկայական բաժին և անարգել շարունակում են երկիրը ներսից քանդելու ո՛չ միայն կոչերը, այլև բացահայտ թշնամական գործողությունները, որոնք իրենց ծախու կայքերով, հեռուստականալներով, թերթերով ժողովրդին մատուցվում են որպես ճշմարտություն: Իսկ ինձ՝ միամիտիս, թվում էր, թե մեր երկրի նոր իշխանությունն ունի հեռուստաեթերը կարգավորող

«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով», որի անգործության մատնված անդամներն ու ղեկավար Տիգրան Հակոբյանը, որոնք սնվում են հարկատուների հաշվին, պետք է պաշտպանեն պետական շահերը: Այնինչ դրանք եթեր են ապահովում նոր իշխանությանը օրն ի բուն հայհոյող, սուտ, կեղծիք տարածող հեռուստաընկերություններին:

Այո, զորեղ է հեռուստատեսության լեզուն, և ծախու կանալների բարբաջանքները լսողներն իրենք իրենց ակամա հարց են տալիս. «Եթե սրանց բերանը փակող չկա, ուրեմն արդար է դրանց ասածը»: Իսկ «դրանց բերանը փակողները» ուշանո՜ւմ են: Ուշանո՜ւմ են, ու երկիրն է տուժում իրենց այդ ուշանալուց: Ուշանո՜ւմ են, ու իրենց այդ ուշանալուց անվստահություն է ծնվում մարդկանց մեջ՝ «Բա մենք ինչի՞ համար արեցինք այս հեղափոխությունը»:

Մեղավորները բացահայ՞տ են: Այո՛, բացահայտ են՝ անուն առ անուն, իսկ դատապարտության ո՛չ մի վերջնական վճիռ չկա:

Խանգարողների գլխավորը, դրանց բոսը, դրանց կոբրան, յոթ գլխանի վիշապը, որ «կարիճ ռոբ» է կոչվում, սահմանային վերջին բախումների հետ կապված կարող է արտաբերել ստորագույն խոսքեր՝ «Ինչքան շատ զինվոր զոհվի, Նիկոլից իշխանությունը վերցնելու իմ ճանապարհն է ավելի հեշտանում»: Սա լսում են, սա տարածում են, համացանցում էլ այս դավաճանի ասածները ձայնագրություններով ու ռոլիկներով պտտվում են, բայց ուշացողները ո՜չ մի քայլ չեն անում: Եթե այդ լուրերը սուտ են, ուրեմն տարածողնե՛րը պիտի պատժվեն, իսկ եթե ճիշտ են, ուրեմն այդ խոսքերն արտաբերողը տասնամյակներով իր արյունոտած ձեռքերը հիմա միայն բանտի ճաղավանդակները պիտի բռներ:

Չի արվում, և խանգարողները շարունակում են խանգարել, իսկ ուշացողները, ցավոք, շարունակում են… ուշանալ: Ու քավության նոխազը, ավաղ, դարձյալ շարունակում է մնալ մե՛կ մարդ՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա, այսպես ասած, «շրջապատից» հանես մի քանի տասնյակ նվիրյալ մարդկանց, մյուսները պարզապես «խաղեր են տալիս», կարծես դատապարտելիորեն տատանվում են, չե՜ն աշխատում: Անգամ ՏԻՄ ընտրություններում որոշ տեղերում իրենց խմբակցության պարտությունը չսթափեցրեց դրանց: Դրանց չի սթափեցնում նաև հեղափոխությանը մասնակից, հեղափոխությունը ողջունած մարդկանց տարակուսանքը՝ «Բա մենք ինչի՞ համար արեցինք այս հեղափոխությունը»:

Ցավով եմ ասում, որ նախկինների շարունակվող խառնակչություններին ձեր անհոգ վերաբերմունքն ակամայից օժանդակող է դառնում: Ժողովուրդը ձեզ լիազորել է երկիրը երկիր պահել, համախմբվե՛ք Նիկոլ Փաշինյանի շուրջը ո՛չ թե սոսկ դիրքեր, պաշտոններ զբաղեցնելու ցանկությամբ, այլ՝ սրտով, նվիրվածությամբ: Միայն այդպե՛ս կարող եք պատմության մեջ ձեր մարդավարի էջը թողնել: Այդպե՛ս միայն կարող եք այս վերջին պարտադրված պատերազմներում զոհված տղաների հիշատակը հարգանքով պահել:
Ուշքի եկեք, ընկեր հեղափոխականներ, որ ավելանում են ձեզ, մեզ, ժողովրդին ընդհանրապես խանգարող ներքին տականքների շարքերը: Սա այն պահն է, որ մեր երկիրն ազնվորեն սիրողների համախմբումը միակ միջոցն է, Ավգյան ախոռները վերջնականապես մաքրելու համար:

Մի՞թե չեք տեսնում, որ ամեն, ամեն ստորություն արվում է, որ Ազգային ժողովը չկարողանա բնականոն աշխատել, որ մարդասիրական հարյուրավոր ծրագրերի աշխատանքը խաթարվի, որ, որ…

Հ.Գ. Ես որոշ ժամանակ լուռ էի՝ հույս ունեի, թե ժամանակին իմ ահազանգերն իրենց ազդեցությունը թողած կլինեն հատկապես նրանց վրա, ովքեր մեր իշխանության նվիրյալներն են: Շարունակում եմ հուսալ, թե մեր կառավարության շուրջ առողջ ուժերի համախմբումը չի ուշանա:

Եւ կրկնում եմ հազարերորդ անգամ՝ մինչև ամբաստանյալ քոչարյան ռոբիկը կրկին չբանտարկվի, մեր երկրում ո՛չ խաղաղություն կլինի, ո՛չ էլ մարդավարի ապրել:
Ա՛յս հավատով՝
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Գրառումը ստորեւ՝

Կարդացեք նաեւ՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *