Ֆեյսբուքյան օգտակար Մերի Տոմոյանը գրել է…

Խաղաղվեք և վստահեք

Տարբեր մարդկանցից ստանում եմ զանգեր, հարցնելով` սա ճիշտ ինֆո է՞, միթե՞ պ. Փաշինյանը նման մարդու կարող էր նշանակել խորհրդատու։

Նախ մեկ հարց` դուք իրո՞ք պատկերացնում եք դեսպանի աշխատանքը արտ երկրում, արդյո՞ք գիտակցում եք, դեսպան աշխատած մարդը ինչ ինֆորմացիայի է տիրապետում։ Հարց տվե՞լ եք, թե նա որ պետության մեջ է դեսպան եղել, և այդ պետության հետ ի՞նչ կարևոր աշխատանք է պետք տանել այսօր։ Ո’չ, հարց չեք տալիս, դուք ձեր եսն ու ամբիցիաներն եք առաջ տալիս, էլի հիասթափության կետեր փնտրում, որպեսզի էլի սխալներ գտնեք, ձեռ առնեք, ինքներդ ձեզ համոզեք, որ սաղ սուտ էր։

Ներկա պահին Պարսկաստանի հետ շատ մեծ աշխատանք է պետք տանել, լավ է ուշ քան երբեք։ Աշխատանքների համար Պարսկաստանը ներսից գիտեցող անձ է պետք, պարսկական գործիչների հետ ժամանակին «արիշ-վերիշ» անող, նրանց հետ երբևէ կապ ունեցող և ճանաչող։ Հիմա հարց ամենագետներին` քանի՞ հատ նման մասնագետ ունեք երկրում, ցույց տվե’ք, առաջարկե’ք։

Խորհրդատու` նշանակում է խորհրդատու, այլ ոչ թե հարց լուծող կամ որոշում կայացնող։ Այսօր կա, վաղը չկա։ Եթե Փաշինյանը հանուն իմ երկրի շահերի «սատանայի» հետ պայմանագիր կկնքի, ուրեմն էդպես է պետք։ Էս խոսքից չկախվեք, սովորեք ճշմարտությունը ընդունել և հանուն երկրի շահի մտածել։

Մնացածը դուք մտածեք, քննադատողներ ջան, դուք ընդհանրապես չեք տիրապետում դեսպան կոչվածի աշխատանքի ամբողջական բնույթին, չեք տիրապետում երկրի ռեսուրսի պահով ոչ մի հարցերին։

Այսքանը։
Խաղաղվեք և վստահեք վարչապետի որոշումներին։

Մերի Տոմոյան

Գրառումը ստորեւ՝

Կարդացեք նաեւ՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *