Քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է…

Սյունիքում կառուցվում է յոթ այլընտրանքային ճանապարհ: Դա նշանակում է, որ Հայաստանի վրա Ադրբեջանի «ճանապարհային» ճնշումները կիմաստազրկվեն՝ ինչպես ավելի վաղ եմ ասել, Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ անցած 21 կիլոմետրանոց սեգմենտում դրված ադրբեջանական սահմանակետեր-մաքսակետերը կիմաստազրկվեն, այդ սեգմենտը կդառնա «դեպի ոչ մի տեղ տանող ճանապարհ» ու հավանաբար ռադները կքաշեն այնտեղից, իսկ Հյուսիս-Հարավ աշխարհատնտեսական միջանցքի խճանկարները կհավաքվեն արագ։

Արագ ու էֆեկտիվ գործել է պետք արագ կյանքի կոչելու մեծ, ահռելի ռեգիոնալ ենթակառուցվածքը, որը կկապի Արևմուտք-Արևելք, Հյուսիս-Հարավ հաղորդուղիները՝ ընդհուպ Նախիջևան-Ադրբեջան հաղորդակցությունը բայց միայն ու միայն մեր սուվերենության տակ՝ որպես ապագայում Բաքվի ու Թուրքիայի վրա ճնշման լծակ։

Այս գործոնները Հայաստանի օգտին են։ Հնարավորությունը բաց թողնելու դեպքում աշխարհը կրկին հարկադրված Ադրբեջանի վրա է դրվելու խաղադրույքը, ինչպես նախկինում։

Առավել մանրամասն տեսանյութում՝

Կարդացել նաեւ՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *