Հրապարակախոս Դավիթ Ղամբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է…

Ամիսներ առաջ համացանցում շրջանառվում էր մի խայտառակ տեսանյութ, որը ցույց էր տալիս, թե ինչպես են ՀՀ բանակի բարձրաստիճան սպաները , հարբաց վիճակում ծեծում ու ստորացնում իրենց ենթակայության տակ ծառայող ՀՀ բանակի երկու շարքային զինվորի:

Սպաներից մեկը օղի է լցնում զինվորների ականջների մեջ ու սկսում է հարվածել նրանց ականջներին, այնպես, որ այդ հարվածներից նրանք կարող էին կորցնել լսողությունը… Մի խոսքով, ահավոր տեսարան է, որը մարդքային երևակայությունից դուրս է: Ցավոք, ինչ որ մեկի թեթև ձեռքով, տեսանյութը շատ շուտ հեռացրեցին յութուբից, բայց այն շատերի մոտ կա և նորից շրջանառվում է ֆեյսբուկում: Առաջի անգամ ինձ իրավունք եմ վերապահում հանդես գալ ժողովրդի անունից. ՀՀ իշխանություններից, ԱԱԾ ից, ոստիկանությունից, դատախազությունից …

պահանջում եմ անհապաղ քննության առնել տեսագրության մեջ տեղ գտած այդ ամնարդքային , ես կասեի , զինվորի հանդեպ գազանային վերաբերմունքի փաստը: Զինվորների դեմքերը շատ լավ են երևում և դժվար չէ պարզել նրանց ինքնությունը, որոնք էլ կարող են հայտնել իրենց ստորացնող ու կթանքների ենթարկող սպաների անունները…

Պահանջում եմ վարչապետից իր աշխատակազմի համապատասխան պաշտոնիաների միջոցով հսկողության տակ վերցնել նշված փաստի քննությունը: Դա շատ կարևոր է… Ոչ ոք չպետք է իրավունք ունենա այդպես ստորացնել հայ զինվորին, որը այսօր իր կյանքի գնով Հայաստանի Հանրապետության սահմանն է հսկում…Վերջում ուզում եմ ավելացնել, որ այս դեպքը տեղի է ունեցել սեռժի կառավարման օրոք և թող տպավերություն չստեղծվի, թե նոր է կատարվել…

Դիտեք նաեւ տեսանյութը՝

Գրառումը ստորեւ՝

Կարդացեք նաեւ՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *