Ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Թորոյանը գրել է…

Ինչ-ինչ, բայց որ ասեն ՔՊ-ն փողա բաժանում, ես ինքս չեմ հավատում, էն որ ասեն՝ իշխանությունը իր կառույցների աշխատակիցներին կստիպի, որ ՔՊ-ին ընտրեն դա էլ չեմ հավատում այժմ փաստերով։ Նախ 8-րդ գումարման խորհրդարանական ընտրություններին հաճախ եմ գտնվել ՔՊ-ի գրասենյակներում, շփվել ակտիվիստների և պատասխանատուների հետ,

եթե ռոբերտ քոչարյանի ու սերժ սարգսյանի շտաբերում «սև իկռան գդալով էին ուտում», ապա ՔՊ-ի շտաբերում նույնիսկ սովորական կոֆեի խնդիր կար, ՔՊ-ն ի հակառակ նախորդների. միլիարդներ չէր ծախսում, շռայլ սեղաններ չէր գցում, մարդկանց մի «կտոր հացով» չէր ստում։ Իսկ վերջերս բոլորդ տեղյակ եք, որ Գյումրիում, Գորիսում, Կապանում և էլի խոշորացված Քաղաքներում տեղի էր ունեցել ՏԻՄ ընտրություններ, ու ՔՊ-ի թեկնածունները պարտվել էին, եթե ՔՊ-ն ռեսուրս օգտագործեր,

գումար բաժաներ, սեղաններ գցեր ու շտաբերում «սև իկռա ուտեր», ապա ինչքան էլ ՔՊ-ի կողմից «պապիկյանի կողմից» առաջադրված թեկնածուները հանրության համար անտանելի լինեին, միևնույնն է արդյունքները այդպիսին չէին լինի։ Ուստի այդ մի հարցում ես վստահեցնում եմ բոլորին, որ Նիկոլ Փաշինյանի սկզբունքը անբեկանելի է, որ ցանկացած ՏԻՄ-ընտրություն առնվազն իշխանության կողմից պետք է լինի ազնիվ և արդար, փաստը նա է, որ մի շարք կուսակցություններ և անհատներ 100% համոզված են, որ ընտրություններին իշխանություն կեղծիքներ չի անում, իսկ անողներին էլ պատժում է, այդ իսկ պատճառով այսօր շատերը համարձակորեն իրենց թեկնածություն ու մասնակցություն են առաջադրում ՏԻՄ-ընտրություններին, սերժի ու քոչի թվերի նման չեն ասում, որ ինչքան էլ «վիզ դնենք» միևնույն է, սերժն ու քոչը ինչքան ուզեն էնքան խփելու են։

Հ.Գ. Սիրելի հայրենակիցներ այս իշխանության կողմից կարևոր ձեռքբերումներից մեկը հենց դա է, որ ՀՀ-ում ընտրություններն այլևս չէն կեղծվում։ Հ.Գ. իսկ էս «միշիկա-ռոբական» լրատվականների ֆիքսած նկարում, ես կարծում եմ, որ չի բացառվում այն, որ ասենք ՔՊ-ի շտաբի պատասխանատուն, կամ ինչ-որ թեկնածու գումար է տալիս, որ շտաբի համար ինչ-որ գնում կատարեն, բայց այլ տարբերակներ էլ չեմ կարող հերքել, եթե նույնիսկ ձայնի դիմաց է գումար տվել, ապա դա արել է առանց իշխանության իմացության։ Առողջ եղեք, ՀԴՄ-ները չմոռանաք։

Գրառումը ստորեւ՝

Կարդացեք նաեւ՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *