Ֆեյսբուքյան օգտատեր Ռեգինա Պռազյանը գրել է…

Վարքագծային մոդելի ամբողջությունից զուրկ կանանց պակաս կարծես թե չկա այն երկրում, որում բնակվող կանանց մասին օտարազգիների մոտ խոսելիս ուրճացված նկարագիր ենք տալիս, հպարտանում, գովաբանում, բայց իրականության գիրկն ընկնելիս երբեմն զզվում այդ կանանց մի մասից, իսկ ոմանց գռեհկության աստիճանը ուսումնասիրելիս փոշմանում ստելու համար, որ այդ տեսակին ևս ներառել ես իգական սեռին պատկանող ԿԻՆ կոչվող հայրենակիցներիդ շարքերը։

Ժողովրդավար երկրում, երբ խոսքի ազատություն կոչվածի ծագումնաբանությանը բնավ ծանոթ չէ ժողովրդի մի ստվար զանգված, բայց իր տարօրինակ վարքագծով, ազատ քննարկումը վիրավորական խոսքի հետ շփոթելով, իր կարծիքի հետ հակակարծիք անձանց բացասական երանգավորում ունեցող բառեր շռայլելով փորձում են կարծես ինքնաճանաչման պրոցես կազմակերպել և մի կերպ ինքնադրսևորվել։

Իսկ ամենացավալին այն է, որ նշածս սին գործունեությամբ զբաղված են հիմնականում կանայք և շատ ԲԱՌԱԴԻ տղամարդիկ։ Տղամարդկանց մասով մտահոգության պատճառ բնավ չունեմ, բայց այ կանանց համար և իրենց ապագայի համար խիստ անհանգիստ եմ։ Իրոք վստահ եմ, որ մեր և մեր երկրի ապագայի մեջ կանանց դերը չափազանց որոշիչ է։

Ինչպիսի՞ սերունդ կարող է դաստիարակել և կրթել այն կինը, որը իր ընտանիքի նկարը(հիմնականում երեխաների) զետեղած որպես ֆբ պրոֆիլի գլխավոր նկար զբաղված է առավոտից երեկո եղունգները ստեղնաշարի վրա մաշեցնելով և իր քաղաքական հայացքներից տարբեր հայացքներ ունեցող մարդկանց վիրավորելով, իսկ իշխանությունների վերաբերյալ ցանկացած նյութի մեկնաբանություններ բաժինը ատելությամբ լցնելով։

Գիտակցված կերպով տարածում են կեղծիք, վիրավորանք, անպայման հայրենասեր փորձում թվալ և տեղի-անտեղի մեր ունեցած զոհերի ընդհանուր թիվը շահարկում։ Զոհերի համար մտահոգ մարդը Հավատացեք մատերի ցավ կզգար ամեն անգամ այդ թիվը գրելուց, իսկ նշածս տեսակի մոտ իսպառ բացակայում են մի շարք հուզական ապրումներ առաջացնող զգացմունքներ, որոնք հասու են միայն բանական էակին։

Երբ երկրում մարդու իրավունքների պաշտպանությունը իրականացնող անձի գործունեությունը ուղղված է հատուկենտ մարդկանց իրավունքների պաշտպանությանը, իսկ ժողովրդավար երկրի քաղաքացին ամեն օր վիրավորանքների է արժանանում ինչ որ փոքրիկ, անհաջող ու քինախնդիր մարդուկների կողմից, ապա իր իրավունքները պետք է պաշտպանեն իր վստահության քվեն ստացած անձինք, որոնք օրենսդրական նախաձեռնությունների շնորհիվ և դրանց էֆեկտիվ կիրառման շնորհիվ կկարողանան ատելություն և մի շարք վիրավորական արտահայտություններ տարածող անձանց զսպել։

Հավատացեք, որ մեծ ձեռքբերում կլինի առողջ հասարակություն ունենալը, իսկ դրան հասնելու համար պետք է կրթել և նաև զսպել այն կանանց, որոնք սեփական վարքը ոչ մի կերպ չեն կարողանում կառավարել։ Գենդերային խտրականություն չեմ դնում, բայց կանանց դերը իրոք շատ մեծ է ամեն ինչում և ինչպես կասեր Եղիշեն. «Տվեք ինձ կիրթ ու խելացի մայրեր` ես ձեզ կտամ կիրթ ու խելացի հասարակություն»!!!

Կարդացեք նաեւ՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *