Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց մերձավորների գույքի վրա՝ բավարարելով դատախազության միջնորդությունը: Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց:

Մասնավորապես, Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, նրան առնչվող անձի՝ Ժակ Ֆովոյի, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ, դստեր, որդու ձեռք բերած գույքի օրինականությունը: Նրանք հրավիրվել են դատախազություն` ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներին ու ներկայացնելու իրենց դիրքորոշումը։ Թե խոսքը մասնավորապես ո՛ր գույքի մասին է՝ դատախազությունը չի մանրամասնում։

Նշենք, որ ապօրինի գույքի բռնագանձման վարույթը կարող է նաև հաշտությամբ ավարտվել, եթե քաղաքացին համաձայնի պետությանը վերադարձնել ուսումնասիրությամբ հաստատված ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի 75 տոկոսը:

Ավելի քան մեկ տարի առաջ ձևավորած ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրությամբ զբաղվող վարչության թիրախում են մի շարք նախկին պաշտոնյաներն ու նրանց հարազատները, ինչպես նաև այլ անձինք։

Մասնավորապես, դատախազությունը կասկածներ ունի Սերժ Սարգսյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանի, նրա դստեր, որդու, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գույքերի օրինականության վերաբերյալ։

Ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ արդեն իսկ երկու գործ է ուղարկվել դատարան, որոնք առնչվում են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և նրա մերձավորներին, նաև ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Սերոբ Հարությունյանին և նրա մերձավորներին։

Տեսանյութը ստորեւ՝

Կարդացեք նաեւ՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *