Քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է…  

Հետաքրքիր բաներ են պարզվում․

Ֆրանսիայում ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանին «զրույցի բռնեցրած» երիտասարդները Ֆրանսիայի ՀՅԴ Նոր սերունդ երիտասարդական կազմակերպության անդամներն են եղել, որոնց նկարները տեղադրված են հենց այդ կազմակերպության էջում, որը տրամադրվեց եվրոպացի ընկիերների կողմից։

Դեկտեմբերի 7-ին երկու «օպերացիա» է տեղի ունենում․

-հրապարակվում է այդ երիտասարդների տեսանկարահանված տեսանյութի մոնտաժը՝ այն բովանդակությամբ «թե Հայաստանի իշխանության մակարդակով ռազմագերիների հարց չկա, նրանք պետք է դատվեն թշնամուն չդիմադրելու համար», օրվա ընթացքում իհարկե հրապարակվում է նաև ամբողջական տարբերակը, որտեղ Սիմոնյանը նաև ասում է, որ Հայաստանն ամեն ինչ անելու է նրանց վերադարձնելու համար,

-Ազգային ժողովում ՀՅԴ պատգամավորներից մեկի օգնականը «սուրճ խմելու» համար գնում է ԱԺ փոխնախագահի սենյակ իբրև թե նախկինում տեղի ունեցած «միջանցքային միջադեպով» «իրար հասկանալու», ինչն ավարտվում է վիճաբանությամբ ու դաշնակցական օգնականի ծեծով,

Հասարակությունը բուռն քննարկում է երկու միջադեպն էլ, ըստ որում ամենավտանգավորը՝ ռազմագերիների գերզգայուն հարցը առանցքում։

-Արդեն երեկոյան Գյումրիում մարզպետարանի մոտ ու Երևանում Կառավարության մոտ, իսկ հաջորդ օրը Երևանում գրգռված հավաքվում են ռազմագերիների հարազատները՝ բորբոքված ռազմագերիների մասին ԱԺ խոսնակի խոսքերից․․․

Ես արդեն ասելիքս ասել եմ՝ թե ԱԺ նախագահի անցանկալի պրիվատ էքսպրոմտի ու իմպրովիզի, թե մնացածի մասին։

Բայց այժմ խոսքս ուզում եմ հատկապես ուղել այս երիտասարդ հայուհիներին ու երիտասարդներին․

Այն ինչ կանեն միմյանց ՔՊ-ն ու ՀՅԴ-ն, ինձ քիչ հուզող, եթե չասեմ՝ չհուզող հարցերից է։

Բայց մի պահ պատկերացրեք, որ Բաքվում ադրբեջանցիները ձեր մոնտաժված տեսանյութը տանում ու ցույց են տալիս ռազմագերի հայ տղուն ու նա լսում է, որ իր խնդիրը, իրեն հետ բերելու խնդիրը Հայաստանի, նրա իշխանության ու միգուցե ժողովրդի համար խնդիր չէ․ ի՞նչ ապրումներ կունենա մեր տղան, ի՞նչ հոգեբանական տրավմա կունենա/ն նա/նրանք, ի՞նչ կանի/պատրաստ կլինի անել իր երկրի դեմ անգամ առանց լուրջ ճնշումների․ այս ամենի համար դուք ձեզ պատասխանատու համարո՞ւմ եք/համարելո՞ւ եք․․․ Ձեր խիղճը չի՞ տանջելու ձեր արածի համար․․․

Փողոց դուրս բերված ռազմագերիների հարազատների տառապանքները սաստկացնելու համար մեղքի զգացողություն ունե՞ք․․․ Նրանք առանց այն էլ մեկ տարի է ոչ ողջ են, ոչ մեռած․․․ Ինչ խնդիր լուծեցի՞ք դուք ձեր անզգույշ ու անհեռատես քայլով․․․ Ռազմագերիները ետ վերադարձա՞ն․․․ Նրանց ընտանիքները երջանկացա՞ն․․․ Ոչ։ Ընդամենը հարվածեցիք իշխանությա՞նը․․․ Ալեն Սիմոնյանի հարցերը լուծելու համար այդքան թանկ գի՞ն․․․

Սիրելի երիտասարդներ, ձեր անունը Նոր սերունդ է, բայց եթե սա է նոր սերնդի պահվածքը, անհեռատեսության ու անշրջահայացության մասշտաբը, ուրեմն աղետ է․․․

Թույլ մի տվեք ձեզ օգտագործել նման կեղտոտ խաղերում։ Ըստ որում՝ առաջին հերթին հենց հանուն ռազմագերեիների․․․

Հուսով եմ՝ որևէ մեկի կողմից բացատրության խոսք կլինի՝ ուղղված սեփական ազգին ու ռազմագերիների հարազատներին։ Ոչ ինձ։ Ես դա չեմ սպասում։

Գրառումը ստորեւ՝

Կարդացեք նաեւ՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *