Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովի կարծիքով, հայ ռազմագերիների վերադարձի հարցը «պետք է փակվի» մինչեւ տարեվերջ։

«Այսօրվա դրությամբ ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձվել են, իսկ հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, կա լավ պոզիտիվ, կա ըմբռնում։ Իմ կարծիքով, այս հարցը պետք է ամբողջությամբ փակվի մինչեւ տարեվերջ։ Եվ ռուս խաղաղապահները այս գործը ավարտին կհասցնեն»,- ասել է Ռուստամ Մուրադովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ գերիների վերադարձի հետ կապված աշխատանքը խաղաղապահի քաղաքացիական պարտքն է։

«Որպես զինվորական՝ ես հասկանում եմ, թե ովքեր են ռազմագերիները, ինչ զգացումներ են ապրել գերության մեջ։ Հիշում եմ առաջին թռիչքը, երբ գնացինք Բաքու, եւ վերադառնալիս տեսա այդ զինծառայողների դեմքերը, երբ նրանք արդեն Երեւանում էին։ Նրանք չէին հավատում, որ տուն են վերադարձել»,- ասել է Ռուստամ Մուրադովը։

Հղումը՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *