Մովսես Հակոբյանը խաբելով մեր գյուղը հանձնել է թուրքին`պատրաստ եմ ԱԱԾ-ին ներկայացնել փաստերը. Բացառիկ մանրամասներ «Իրավունք TV»-ի եթերում

Շաբաթներ առաջ Ավետարանոց  գյուղի բնակիչ, ինքնապաշտպանական մարտերը համակարգող, պատերազմի ընթացքում Սղնաղում վիրավորում ստացած ԿԱՄՈ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ «Իրավունքին» բացառիկ տեղեկություն էր տրամադրել մասնավորապես մատնացույց անելով, թե ինչպես է կոնկրետ Ավետարանոց համայնքում Մովսես Հակոբյանը գյուղի կամավորականներին նահանջի հրաման տվել` այդ կերպ թույլ տալով թշնամու առաջախաղացումը:

Մեր զրուցակիցը մասնավորապես ասել էր. «Սաղ Մովսես Հակոբյանն էր կամավորներիս ասում ինչ անենք, որպես բանակի ներկայացուցիչ: Ամեն անգամ խաբում էր, թե հետ եկեք, որ բանակը աշխատի, բայց ամեն անգամ մեր հետ գալուց թուրքերն առաջանում էին: Ես սաղ նկարահանումները ունեմ, թե ոնց են թուրքերը կուտակվում, իսկ Մոսին` նայում: Մեզ խաբելով սաղ հողերը տվեց»:

Արձագանքելով մեր հրապարակմանը Մովսես Հակոբյանը փոխանակ կոնկրետ հակափաստարկներ ներկայացներ, եթե դրանք, իհարկե կան, բավարարվեց հետեւյալ պատասխանով. «Հիվանդ է մարդ է, չեմ ճանաչում»:

Հետամուտ լինելով մեր հրապարակումներին այսօր «Իրավունք TV»-ի տաղավարում փորձել ենք Կամո Մնացականյանի հետ մեկ անգամ եւս անդրադառնալ պատերազմի դաշտում առկա անկազմակերպ վիճակին եւ Մովսես Հակոբյանի «սուխոյ ատկազին»: Եվ ահա մեր զրուցակիցը պատասխանելով Մովսես Հակոբյանին մեկ անգամ եւս փաստում է.

-Մովսես Հակոնյանը եթե ինձ հիվանդ է ասում, ուրեմն առաջին հիվանդը ինքն է: Մովսես Հակոբյանին ես ճանաչում եմ 1987թվականից, երբ վերջինս ընդամենը ավագ լեյտենանտ էր: 1992թվականին, Ավետարանոց գյուղում, երբ բոլոր ԲՄՊ-ները վերցրել էինք, իսկ ռուսական զորքը թողել գնացել էր` նույն Մովսես Հակոբյանը  անձամբ Մոնթեի հետ միասին ներկայացել է Ավետարանոց գյուղ մատը դրել կամանդիրսկի ԲՄՊ-ի վրա, որ այդ մեքենան իրենը ետք է լինի: Բայց մենք դա թույլ չտվեցինք, մեկ ուրիշ ԲՄՊ-ով գնաց,  գյուղից դուրս գալուց էլ դպրոցի դարպասները ջարդելով հեռացավ:

Կամ սրանից մի քանի տարի առաջ Արցախում քրեական գործ կար` քանի հարյուր տոննա սալյարկի գործով, էդ էլ, փակվեց: Մովսես Հակոբյանը պետք է պատասխան տա էս հինգ հազար զոհերի համար, որովհետեւ ինքն է խաբել, ինքն է հանձնել կոնկրետ մեր գյուղը:

Ավելին, ասեմ, ես ոչ միայն Մովսեսին եմ ճանաչում, այլ նաեւ նրա եղբորն եմ ճանաչում` Ճարտար գյուղից են: Ես գիտեմ, թե ինչպիսի թալանչի մարդ է Մովսես Հակոբյանը: Եթե ես հիվանդ լինեի, ես բանակը կթալանեի: Ժողովուրդը չի մոռացել, թե ոնց է Մովսես Հակոբյանը իր տունը մի երեք անգամ բանակի վրա վաճառել, նորից առել: Ես պատրաստվում եմ այս ամեն մասին ԱԱԾ-ում էլ բացատրություն տալ, ասել, թե ինչպես է Մովսես Հակոբյանը խաբելով կոնկրետ Ավետարանոցը հանձնել է թուրքին, պատրաստ եմ ԱԱԾ-ին ներկայացնել փաստերը:

-Դուք ունե՞ք փաստեր:

-Այո, ինքը ամեն օր դրոններով նայում էր, թե ինչքան թուրք է մեր գյուղին մոտենում, վաթսուն հոգուց թողեց դառնան 700 հարյուր, հետո էլ թողեց եկավ Հայաստան: Հետո, տեսնում եմ հեռուստացույցով, որ ասում է Նիկոլը չթողեց ես հետ դառնամ: Հետ դառնաս ի՞նչ անես այ Մովսես` 700-ը սարքես յոթ հազա՞ր, վաթսունի դեմն առնեիր: Մենք սաղ փաստերով ունենք, հեսա, որ ԱԱԾ գնանք, սաղ փաստերով ներկայացնելու ենք:

ԸՍՏ ԻՍ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԵԿԵԼ ԷՐ ՀՈՂԵՐԸ ՀԱՆՁՆԻ` ՀԵՏ ԴԱՌՆԱ

-Այսինքն մեկ ամգամ եւս փաստում եք, որ ոչ միայն ճանաչում եք, այլ կոնկրետ նահանջի հրամանը Ձեզ տվել է հենց Հակոբյանը:

-Այո, անձամբ ինքն է ինձ հրամանը տվել, անձամբ Մովսեսը: Անգամ քարտեզի վրա եմ նշումներ արել ու իրեն ցուց տվել, թե որ հատվածով են թուրքերը մտնում: Ասում էի, վատագույն դեպքում պետք է գոնե դեպի սարերը բարձրանանք, էդ նույն Մովսեսը արցախի բարբառով ասեմ ասեց.«Գլխադ մեծ-մեծ պեներ մի ասի» ու անձամբ ինքը չթողեց: Լավ տեսնելով, որ թշնամին վաթսուն հոգուց դառնում էր 200, 200-ը` 700: Հետո փախավ Երեւան ու էլ հետ չեկավ պատճառաբանելով, թե Նիկոլը չթողեց: Բայց սուտ է խոսում, ես իմ կարծիքս եմ ասում` Մովսես Հակոբյանը եկել էր հողերը հանձնի հետ դառնա:

ՈՉ ՄԻԱՅՆ ՇՈՒՇԻՆ ԿԿԱՐՈՂԱՆԱՅԻՆՔ ՓՐԿԵԼ, ԱՅԼ ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ԳԵՐԻ ԷԼ ԿԿԱՐՈՂԱՆԱՅԻՆՔ ՎԵՐՑՆԵԼ

-Պարոն Մնացականյան, կուզեի նաեւ անդրադառնայիք Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմից մշակված, սակայն, կոնկրետ անձանց միջամտությամբ, իրականություն չդարձած օպերացիային: Որպես արցախցի, ըստ Ձեզ հնարավո՞ր էր այդ օպերացիայով կանխել թշնամու առաջխաղացումը դեպի բերդաքաղաք Շուշի:

-Ոչ միայն կկարողանայիքն փրկել Շուշին, այլ նաեւ այդ ժամանակահատվածում կարող էինք մի հինգ հարյուր գերի էլ վերցնեինք: Ես էդքանը կարող եմ ասել վստահ, մանրմասներին տեղյակ չեմ, որովհետեւ այդ ժամանակահատվածում ես Մուրացանի հոսպիտալում էի վիրավոր պառկած:

ԴՐՈՆԸ ՊԱՐՈՆՈՎ ԷԻՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ

-Պարոն Մնացականյան, շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար, հույս ունեմ, որ մեր հաղորդման մեջ հնչեցրած հայտարարությունները եւս կդիտվեն իրավապահ մարմինների կողմից, որպես հանցագործության մասին հաղորդում: Եվ գուցե սրանով սկիզբ դրվի պատերազմի նման արդյունքների բացահայտման պատճառներին:

-Այո, մենք այլեւս կորցնելու ոչ մի բան չունենք, պիտի սաղ դավաճանները դատվեն: Պիտի իրենք մեզանից ավելի վատ վիճակում հայտնվեն, էսօրվա դրությաբ ոչ տուն ունենք, ոչ տեղ: Ես չեմ կանգնելու դավաճանների կողքը, չէ իրենք դավաճաններ են, անձամբ Մովսես Հակոբյանը դավաճան է: Հրամանատարը բունկերում չի լինում, հրամանատարը լինում է դաշտում:

Կամ առհասարակ, եթե բանակ ունեինք, դե թող մի հատ նորմալ ռացիա լիներ: Բերել են մեզ տաքսիստների համար նախատեսված ռացիաներ բաժանել, Դրոնը պարանով էին բարձրացնում: Ես չգիտեմ, մեր բանակը ոնց էին կերել, որ ինչ ուզում էինք չկար: Բանակից մենք ոչինչ չենք տեսել, ես կոնկրետ մեր ուղությամբ եմ ասում, ուրիշ տեղերը չգիտեմ,  չեմ կարող ասել,  բայց Ավետարանովից մինչեւ Թաղլար գյուղ ոչ մի կանոնավոր բանակ չեմ տեսել:

Մեր զրուցակցի բացահայտումներով լի զրույց ամբողջությամբ տեսանյութով` շուտով

Հղումը՝

Կարդացեք նաեւ՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *