Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորածների պետական հանձնաժողովը հայտնել է, որ Հունգարիայի միջնորդությամբ Հայաստանին 5 ռազմագերի է վերադարձրել, փոխանցում է «Սպուտնիկ»-ի ադրբեջանական ծառայությունը։

Նրանք գերեվարվել են նոյեմբերի 16-ին ադրբեջանական կողմի հերթական սադրանքի և հայկական դիրքերի վրա հարձակման հետևանքով։ Նշվում է, որ 5 ռազմագերիները ՀՀ քաղաքացի են։ Նրանք են՝ Սարգիս Արթուրի Աբրահամյանը, Արման Վաչագանի Խաչատրյանը, Վահե Սասունի Աղաջանյանը, Սուրեն Լյովայի Խաչատրյանը և Արամ Արտեմի Ավետյանը։

Factor TV-ն փորձում է տեղեկությունը ճշտել ՀՀ իրավասու մարմիններից, սակայն առայժմ՝ անարդյունք։ Հայկական կողմից լուրի պաշտոնական հաստատումը կհրապարակենք ստանալուն պես։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝