Ամենազոր Տեր…

Ես եկել եմ Քեզ մոտ սրտի ցավով: Ես այնպես եմ հոգնել, ինձ համար դժվար է շարունակել իմ ճանապարհը: Խնդրում եմ բուժիր և օգնիր ինձ, փրկիր ինձ, Քեզ եմ դիմում իմ այս թուլության ու տառապանքի  պահին:

Միայն Քեզ եմ փառաբանում: Օգնիր ինձ ուժեղ մնալ: Դու միշտ  իմ կողքին ես եղել:Ես գիտեմ, որ դու կարող ես բուժել իմ պառակտված հոգին: Խնդրում եմ  ցույց տուր ինձ ելքը,  ես կանգնած եմ Քո առջև:Դու ես իմ վահանը, իմ պաշտպանը:

Ուժ տուր ինձ պայքարել  մեղքերի և գայթակղությունների դեմ:  Պահպանիր ինձ աչքի լույսի պես: Շնորհակալություն, որ դու ընտրել ես ինձ:Ես սիրում եմ Քեզ Տեր, խորահվում եմ Քո առաջ,  մի թողիր ինձ մենակ, լցրու սիրտոս սիրով: Ամեն»:

Օրվա ավարտի աղոթք…

Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել: Մարդասեր Աստված, այս գիշերվա ընթացքում, որը մոտենում է, փրկիր մեղքից, ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր:

Առավոտյան օրհնություններին ու փառաբանություններին արժանի դարձրու Քո սուրբ անվանը հավատացողներին՝ պահելով խաղաղության մեջ: Տեր Աստված մեր, տուր Քո խաղաղությունն ամբողջ աշխարհին, վերացրու ցասումն ու պատուհասը Քո արարածներից: Ողորմիր մեր հայրերին ու եղբայրներին՝ ողջերին և հանգուցյալներին:

Ողորմիր եկեղեցի կառուցողներին, բարերարներին, բարիքներ պարգևողներին, սպասավորներին և նրանց, ովքեր սուրբ եկեղեցու հովանու ներքո են ննջում: Տեր Աստված, օգնիր և խաղաղության մեջ պահիր քրիստոնյա թագավորներին, բարեպաշտ իշխաններին, ինչպես նաև նրանց զորքերին ու զավակներին:

Տեր Աստված մեր, Քո կամքի ողորմությամբ ամբողջ ու անխռով պահիր մեր առաջնորդներին ու վանական միաբանությունները: Սուրբ և պատվական խաչիդ նշանով հալածիր երևելի և աներևույթ թշնամուն, մեր սահմաններից և մեր բնակության վայրից: Փրկիր մեզ հավիտենական հրից, որովհետև Քոնն է փառքը հավիտյանս. ամեն:

Աղոթք՝ ամենադժվարին պահի համար. երբ թվում է, թե այլևս ելք չկա…

Բաժանորդագրվե՛ք եղեք տեղեկացված և տեղեկացրե՛ Ձեր մտերիմներին….

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.