Հրավիրում եմ բոլորի ուշադրությունը, թե պետական պաշտոնյաների, թե շարքային քաղաքացիների։ Նիկոլ Փաշինյան Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան։

Իրականում այն, որ 2018 թ-ին ՀՀ-ում տեղի ունեցավ «Մերժիր Սերժին Քայլերթը» ու ազգը դրա շուրջ համախմբվեց հեռացրեց Սերժին և մասամբ էլ իր ռեժիմին, ապա շատ շատերը ոգևորված ակտիվորեն շարունակում էին աջակցել «Հեղափոխական Թիմին, մեծ մասը առանց անձնական շահերի, որոշներն էլ հանուն ինչ-որ անձնական շահի», բայց կարձանագրեմ մեկ բան, որ իշխանության եկած պաշտոնյանները շատերին մոռացան, շատերին անտեսեցին ու իրենց շուրջը պահեցին «մերժվածի բաժանորդներին»,

արդյունքում տեղի էր ունենում դանդաղ հիասթափություն, մեկը հիասթափվում էր, որ իրեն անտեսում են, մյուսը հիասթափվում էր, որ ոչ մի մերժված չի դատապարտվում, էն մյուսը հիասթափվում էր, որ ոչ մի թալան ետ չեն վերադարձնում, շատերը հիասթափվում էին, որ Վարչապետը կադրերի հարցում շատ է սխալվում, «վանեցյան, օսիպյան և նմաններ», բայց իշխանության աջակցողները մինչ 2019 ը դեռ բավականին շատ էին, իսկ 2020 թ-ին երբ տեղի ունեցավ 44-օրյա չարաբաստիկ պատերազմը, բազմաթիվ «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐ» կարծելով սա «Հեղափոխական իշխանության վերջն է,

ընդհատակ անցան», իսկ Նոյեմբերի 9-ից մոտ մեկ ամիս շատ շատ «հեղափոխականներ մկան ծակից դուրս չէին գալիս», նրանցից շատերի ՖԲ-ի էջը կարող եք մեկ առ մեկ բացել և համոզվել, 2020 թ-ի Նոյեմբեր ամսին անհետացել էին, որոշներն էլ առաջարկում էին, որ Վարչապետին հեռացնեն, բայց կային իրական մարդիկ, որ ոչ Հեղափոխականեր էին, ոչ էլ ՔՊ-ի անդամ, բայց էդ ամենա դժվար ժամանակահատվածում 24 ժամ պատրաստ էին պաշտպանել թե Նիկոլ Փաշինյանին, թե իր թիմի ոչ ընդհատակ անցած ազնիվ ՔՊ-ականների, ու այս ամենին ինքս ականատես եմ եղել, կարող եմ բազմաթիվ ընդատակ անցածների անուններ հրապարակել, կարող եմ բազմաթիվ պայքարող ազնիվ քաղաքացիների անուններ հրապարակել,

այժմ դա մի կողմ։ 2020 թ-ին երբ այդ դժվարին ու անհասկանալի օրերը հաղթահարվեցին ի շնորհիվ այդ անկոտրուն մարդկանց, տեղի ունեցավ նոր խորհրդարանական ընտրություններ, որի ժամանակ բազմաթիվ ՔՊ-ականներ լքեցին նավը, նորից կարծելով,որ ՔՊ-ն կպարտվի և նրանք իրենց կարիերան կշարունակեն նոր իշխանության շարքերում, բայց էլի «ոչ ՔՊ-ական շատ մարդիկ»

մնացին անկոտրուն և ակտիվորեն մասնակցում էին ՔՊ-ի քարոզարշավներին պայքարելով չհանձնվեցին, օգնեցին ՔՊ-ին և նա հավաքեց ձայների մեծամասնությունը և ԱԺ-ում միաձայն Վարչապետ ընտրեց՝ այսօր իշխանության որոշ պարագլուխներ նորից մոռացան իրենց ընդհատակ անցնելը, ու նորից մոռացան, որ պետք է ոչ թե նայել թե ով է 2018 թ-ի հեղափոխությանը իրենց կողքը եղել, այլ պետք է մանրակրկիտ ուսումնասիրեն թե ովքեր են 2020 թ-ի Նոյեմբեր ամսին իրենց հավատարիմ մնացել,

ու այդ մարդկանց երբեք չմոռանան, չուրանան ու ապերախտ չլինեն, քանզի 2018 թ-ին եթե Հեղափոխությունը չլիներ, ապա փողոց դուրս եկած մարդկանցից ոչ մեկին «սերժը կամ ռոբը, չէին հոշոտելու, բայց 2020 թ-ի Նոյեմբերին եթե իշխանությունը անցներ «սերժին կամ ռոբին» ապա ոչ մեկ չէր պլստալու, ցանկացած անձ, ով այդ օրերին կանգնել էր ՔՊ-ի կողքին, «բոլորին կամ աքսորելու էին սիբիր, կամ գնդшկահшրելու էին» ու տվյալ Մարդիկ այդ ամենը գիտակցելով և չվախենալով եկել և Նոյեմբեր ամսին պաշտպանում էին ՔՊ-ին…

Սիրելի իշխանություն, հարգելի քաղաքացիներ, այլևս չպետք է նայենք, թե մինչ 2018 թ-ը ով ում թիմից է եղել, չպետք է նայենք 2018 թ-ի հեղափոխության ժամանակ ով որ փողոցն է փակել, այլ բոլորին պետք է դատապարտել և գնահատել այն բանից հետո, թե 2020 թ-ի Նոյեմբեր ամսից ով ուր է եղել և ինչպես է իրեն դրսևորել, յուրաքանչյուր այն քաղաքացին, այն քաղաքական գործիչը, այն Քաղ ծառայողը, այն Ոստիկանը, որը 2020 թ-ի Նոյեմբեր ամսից մնացել է կամ դարձել է ՔՊ-ին աջակցող, ապա արժանի է մեծ ուշադրության, ես կարծում եմ և դուք էլ կարող եք տրամաբանել,

որ եթե այդ ժամանակ ձեզ չեն դավաճանել, ապա դժվար էլ դավաճանեն, ուստի խնդրում եմ տգետներին, որ այլևս երբ որևիցե մեկին նկատեն թե իշխանությանը քննադատում է, կամ կոշտ գրառում է անում, ապա փորձեն հասկանալ թե տվյալ անձը 2020 թ-ի Նոյեմբերին և խորհրդարանական ընտրություններին ու՞ր է եղել, աջակցել է՞ իշխանությանը, թե ոչ, եթե աջակցել է ապա չփորձեն և չհամարձակվեն տվյալ քաղաքացուն, կամ գործչին անվանել, «դավաճան, կամ ասել, թե դիմակդ պատռվեց։ Ցանկացած ոք, ով Նոյեմբեր ամսից աջակցել է իշխանությանը, ապա նրանք առանց դիմակ են և բացարձակ չեն կարող դավաճան լինել,

«դավաճանները, անսկզբունքները և ձեր պատկերացրած դիմակով անձինք արդեն իսկ 2020 թ-ի Նոյեմբերից մինչ խորհրդարանական ընտրություններ բացել են իրենց դիմակները..
Մարդիկ երբ հիասթափվում են, քննադատում են, կամ նեղանում են, չի նշանակում, որ նրանք դիմակներով են, կամ էլ դավաճան են.. Հ.Գ. Ես ինքս 2021 թ-ի Խորհրդարանական ընտրություններից հետո, իմ գովեստում շատ զգույշ եմ, ու այլևս շատ շատերին չեմ գովաբանում, քանզի իմ լսարանի առջև ես էլ ունեմ պատասխանատվություն և իշխանության շատ որոշումներ ինձ էլ դուրեկան չեն և իմ տեսակետից չեն բխում շատ քաղաքացիների շահերը,

ուստի ինքս իրավունք չունեմ իշխանության բոլոր գործողություններին անվանել, որ ճիշտ են անում, ու եթե անում են ուրեմն լավ են անում, կներեք, բայց ես այդպես կնմանվեմ իրական զոմբիի ու էդպես չեմ կարող։

Հա մեկ էլ նորից ասեմ, որ Իշխանության Կադրային քաղաքականության մեջ 2021 թ-ի պողպատե Մանդատից հետո կադրային ոչ մի տոտալ ջարդ տեղի չի ունեցել, այն նույն իսաններից որոնք ընդհատակ էին անցել, խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց աշխատավայրերում և բակերում մարդկանց քարոզում էին, որ «ալբանացուն ընտրեն» այսօր էլ դեռ իրենց պաշտոններին են, որոնց մասով կարծում էինք, թե հեսա պողպատե մանդատից հետո բոլորը աշոԾԾյան կլինեն.

բայց դեռ չեն եղել ու էլի շատ խելացի նվիրյալ մարդիկ անտեսվել են։ Դե հիմա երբ մարդը այդ ամենը տեսնում է, հիասթափվում և քննադատում է, ապա ինչ է՞, այդ մարդը դիմակով է՞ր, թե դավաճան էր։ Դիմակով մարդիկ նորից եմ ասում, 2020 թ-ին իրենց դիմակները բացել պրծել են, ու ցավոք դիմակները բացած վիճակում դեռ պետական պաշտոններ են զբաղեցնում:

2020 թ-ի Նոյեմբերի 9-ից մինչ ընտրությունների ավարտը, յուրաքանչյուր այն քաղաքացին, ով հավատարիմ է մնացել ՔՊ-ին, ապա առնվազը ինձ համար և իմ օբյեկտիվ կարծիքով, նա իրավունք ունի իշխանությանը թե քննադատել, թե իշխանությունից նեղանալ, թե երբեմն զայրանալ։ Այնպես որ ոչ մի մարդ ղազագիր չի գրել, որ ինչ էլ լինի, իշխանությունը ինչ էլ անի, նա պարտավոր է միայն գովել ու ողջունել…

Իշխանությունն էլ թող այս ամենից հետևություններ անի, հակառակ դեպքում, «վաղը շատ ուշ կլինի»։ Իսկ թե 2017 թ-ին, թե 2009 թ-ին ով ինչ է ասել Նիկոլ Փաշինյանին, կամ որ ճամբարից է եղել, դրանք այլևս երկրորդական են, կարևորը նա է, թե Նոյեմբերի 9-ից ով է ակտիվ աջակցել և վստահել իշխանությանը, հավատացել, որ այս իշխանությունը դավաճան չէ, ու իրական դավաճանները 30-տարի երկիրը ներսից քանդողներն են եղել։ «Առողջ եղեք, ՀԴՄ-ները չմոռանաք։

Գրառումը՝

Կարդացեք նաեւ՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *