Հրապարակախոս Նարին Փայլակյանը գրել է…

Իհարկե ամեն մի զnհի համար ազգովի մղկտում ենք ։Անասելի ցավ է…պահեր են լինում, որ անկարողությունից խելագարվում ես։
Ցավ է ,և բնական է դժգոհություն, ընդվզում ,բողոքները։

Բայց, ուզում եմ հիշեցնել ,որ Արցախյան երևակայական հաղթանակից ի վեր, մինչ 44օրյա պատերազմը, գրեթե 2-3 օրը մեկ սահմանին զոհեր էինք ունենում ,իմ իմանալով գրեթե 3000 զոհ ենք ունեցել։ Գերիներ նույնպես ունեցել ենք։

Հետևում եմ թե ինչպես են կեղծ ընդդիմադիրները համացանցը ողողել իրենց կեղծ ողբ ու մեղադրանքներով,հարց է առաջանում։ Ինչո՞ւ այն ժամանակ զոհերից չէիք նեղվում ,էն ժամանակվա զոհված զինվորն ու զոհված խաղաղ բնակիչը ձերը չէ՞ր։

Տարիներով, ամբողջ ազգով, ամեն զոհի լուրից հետո գրել ու գոռացել ենք «Էլի մեկ զո՜հ…ինչքա՞ն կարելի է …մինչեւ ե՞րբ…»,դուք որ այն ժամանակ իշխանություն ու կառավարություն էիք, մեզ ու մեր ցավը չէիք լսո՞ւմ։

Երեսուն տարի խնդրում էինք բանակը հզորացնել ,չթալանել ,զինել,բանակցել ,լուծում գտնել որ այսօր չկանգնեիք 44 օրյա պատերազմի փաստի առաջ …մեզ չէիք լսո՞ւմ ։

Ինչո՞ւ
Ինչու եք հիմա կեղծ ողբը կապել ,ցույցեր ու բողոքներ եք կազմակերպում ,բա երեսուն տարի ինչով էիք զբաղված ։Ինչո՞ւ էր «հաղթած» երկրի սահմաններին զոհեր լինում։

Երեսուն տարի ամբողջ ազգը ամեն զոհի հետ մեռել է …դուք ո՞ւր էիք։

Դուք թալանով էիք զբաղված ,թալանում էիք այն բանակը որը պետք է պաշտպաներ երկրի սահմանները։

Հիմա իշխանությանը որևէ բանում մեղադրելուց առաջ, հիշե’ք,որ այս պատերազմը,իր ելքով ձեր երեսուն տարվա թալանի ու անգործության արդյունքն էր։

Հիշե’ք ու սսկվեք ։
Ոչ ձեզ,ոչ ձեր կեղծ սրտացավությանը ոչ մեկ չի հավատում։

Փաշինյանին և իր ընտրողներին հայհոյելուց առաջ, ձեր տունն ու տեղը, ձեր ընտանիքներն ու ձեր լափածը ձեր հետ ուտողներին հայհոյեք։
Էդ դուք եք մսխել Արցախյան հաղթանակը ,ոչ թե մենք։Դուք եք հոշոտել երկիրս ու բանակը ,ոչ թե մենք։Եռաբլուրի արյուն էլ է ձեր ձեռքերին։

Իմ ու իմպեսների մեղքը միայն այն է, որ ավելի շուտ չկարողացանք ձեզնից,ձեր ստեղծած գողապետությունից ազատվել ։

Գրառումը ստորեւ՝

Կարդացեք նաեւ՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *