Հրապարակախոս Սոնա Արշունեցին գրել է…

Ի ԴԵՊ ԱՅՍ «ԲԱՑ ՆԱՄԱԿՍ» ՏԱՐԻՆԵՐ ԱՌԱՋ՝ 2015-ին ՈՒՂՂԵԼ ԵՄ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ,ԲԱՅՑ ՄՆԱՑ ԱՆԱՐՁԱԳԱՆՔ, ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐԵՑԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ․ ԴԱՐՁՅԱԼ ԼՌՈՒԹՅՈՒՆ․

քանի որ շուտ հանձնվողներից չեմ և տարիներ շարունակ «ԿԵՆՏՐՈՆ» ալիքով լսում եմ նյարդերք տաշող, Հայաստանը հայաթափող այդ գովազդը, վերջերս էլ Հ-1ով, ուստի՝ կրկին թարմացնում եմ Արմեն Ղազարյանին ուղղված պահանջս և հուսամ կարժանանա նաև սփյուռքի նախարարի ՝Զարեհ Սինանյանի ուշադրությունը, հատկապես, երբ բոլորովին

վերջերս վարչապետը երկրի դեմոգրաֆիական աղետը կանխելու համար յուրաքանչյուր երեխայի համար 50 հազար դրամ է նախատեսում․ այո Դեմոգրաֆիական աղետի հետևանքները շատ խորն են, առաջինը՝ աննախադեպ արտագաղթը դեպի Ռուսաստան․․․ և այդ նպատակին են ծառայում Հայաստանում բացված միգրացիոն կենտրոնները և երկար տարիներ ի վեր Հայաստանը դատարկվում է պետականորեն․ այդ մասին բազմիցս եմ գրել․ նախքին միգրացիայի ծառայության պետ Գագիկ Եգանյանը աշխատանքի միգրացիայի քողի տակ տարիներ շարունակ դատարկեց Հայաստանը դեպի Ռուսաստան․

2015-ին ես բաց նամակով դիմեցի Կարեն Կարապետյանին․ դաժան անտարբերություն․ ձայն բարբարոյ յանապատե, , , արդեն քանի տարի է «ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաալիքը օրը մի քանի անգամ եթեր է հեռարձակում «գայթակղիչ» գովազդը, որ Եվրասիական տրանսպորտային ինչ որ ընկերություն իր հոգու պարտքն է համարում հայաթափել Հայաստանը․

ԱՀԱ ԳՈՎԱԶԴԸ
«հարմարավետ ավտոբուսներով, հարմար գներով, ողջ ճանապարհի ընթացքում ուղևորներին ապահովելով զովացուցիչ ըմպելիքներով, տեղափոխում է Հայաստանից դեպի Ռուսաստանի 24 քաղաքներ» ․և թվարկում է այդ քաղաքների անունները․․․

Իսկ, որպեսզի ավելի արագացված լինի հայաթափումը, 2016- ի հոկտեմբերի կեսերից այդ ավտոբուսներին լրացնելու եկան է՛լ ավելի գայթակղիչ ու աներևակայելի էժան՝ անգամ 10 հազար սիմվոլիկ դրամից սկսված, ԳՅՈՒՄՐԻ-ՄՈՍԿՎԱ ՉՎԵՐԹԸ, ՇԻՐԱԿ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ, 180 տեղանոց «Բոինգ 737-800» տիպի ինքնաթիռով, որն իրականացնում է «ՊՈԲԵԴԱ» ընկերությունը, , , ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ» ՊՈԲԵԴԱ» ԱՆՎԱՆԸ, ԱՅՍԻՆՔՆ՝ ՀԱՂԹԱՆԱԿ, , , մնացածն էլ դուք տրամաբանեք՝ «Հայաստանն առանց հայերի»

գաղտնիք ասած չեմ լինի, որ հաճախ Երևանից- Գյումրի տաքսիներն անգամ 10000 դրամով չեն տեղափոխում, ուր մնաց Գյումրի-Մոսկվա՞, այն էլ ինքնաթիռով ու այդ սիմվոլիկ գումարո՞վ․ աբսուրդ չի՞, , ,

Պարոն Արմեն Ղազարյան կարդալով ձեր կենսագրությունը, պարզվեց շատ զարգացած երիտասատդ եք, տարբեր բարձրագույն ուսումնառություններ առած, որի համար շատ ուրախ եմ և վստահ եմ, որ Դուք անտեղյակ չեք ձեր վերահսկողության տակ գտնվող այս ծառայություններից․․․

ՀԱՐՑ․ ի՞նչ նպատակ են հետապնդում միգրացիայի գրասենյակները, որ բացված են գրեթե բոլոր մեծ և փոքր քաղաքներում, իսկ հրապարակներում կանգնած են դեպի Ռուսաստան տեղափոխող ավտոբուսներն ու երթուղային տաքսիները․․․

ձեզ չի՞ անհանգստանում, որ աշխատանքային միգրացիայի քողի տակ ընտանիքներով են հեռանում երկրից իրենց հետ տանելով 13, 14, 15, 16, 17 և ինչու՞ չէ 18 տարեկան տղաներին՝ վաղվա զինվորներին, , , քանի որ վերահսկողություն, արգելափակում չկա, , , վաղն ո՞վ է մեր սահմանները պահելու, թե՞ հնդիկներն են մեր երկրի սահմանները հսկելու, , , փաստորեն ձեզ չի հետաքրքրում, , , փաստն եմ արձանագրում․

Տեսանյութը ստորեւ՝

Գրառումը՝

Կարդացեք նաեւ՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *