Հրապարակախոս Փայլակ Ուռուսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է…

Մի տեղ կարդացի, որ սեռժը «Արցախյան հակամարտության բանակցային գործընթաց» թեմայով բաց դասախոսությամբ պետք է հանդես գա, որը ԶԼՄ-ների համար չի լինելու, և չի էլ լուսաբանվելու։ Նախ նա թող հայերեն խոսել սովորի, որպեսզի կարողանա ԶԼՄ֊ներին հարցազրույց տա, առավել ևս որպեսզի լուսաբանվի նրա դասախոսությունը։
Լավ կլիներ սեռժը հանդես գար «ՄԻԱՎ ՁԻԱՀ»-ի դեմ «արմենիկում» բլեֆ դեղամիջոցի հայտանագործության մասին դասախոսությամբ,

որը Հայաստանին պետք է 5 միլիարդ դոլարի շահույթ բերեր կամ լուսաբաներ, թե 1996֊ից մինչև 2018֊ը միայն նավթամթերքմերի շուկայից քանի միլիարդ դոլարի եկամուտ է ստացել և արդյոք դա 5 միլիարդը գերազանցել է, թե ոչ։

Իսկ թե սերժը ընդհանրապես ինչի մասին է բանակցել ալիևի հետ, այդ մասին ոչ մեկին ոչինչ հայտնի չէ։ Մի անգամ այդ հարցով ակնարկեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, որ ինքը բանակցությւնների ժամանակ դուրս է եկել բանակցային սենյակից, քանի որ սեռժն ու ալիևը իրար հետ թուրքերենով են խոսելիս եղել, այն էլ «ջան ու ջիգյարով»։

Կարծում եմ առաջիկա դասախոսությունը սեռժի հերթական նոր բլեֆների շարքից է լինելու։Առողջ եղեք։ Մենք՝ ժողովուրդն է տերը մեր երկրի

Գրառումը՝

Կարդացեք նաեւ՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *