Հայկ Թորոյանը ֆեյսբուքյան էջում գրել է…

Էս ի՞նչ տարоրինակ մարդիկ կան, այ մարդ էդ մարդու անձնական գումարնա, արդար քրտինքով աշխատած գումարնա, ոչ մեկին ոչ բռնաբարելա, ոչ երբևիցե դատապարտվելա ու ոչ էլ թալանելա, առավել ևս ընտրություններին էլ երբեք սովածներին բրինձ ու մակարոն չի բաժանել,

ազնիվ արդար աշխատելա, պետության հարկերը վճարելա ու միլիարդները դիզելա, ամբողջ կյանքն էլ ժողովրդի ցավը տանելով հանգիստ քնելա, երեկ էլ համապատասխան կերպով երազում հրեշտակա տեսել՝ հրեշտակին խոստացելա, որ 250 միլիոն դոլարով արձան կկառուցի, ու մեղքերի թողություն կանի, հիմա էդ մարդու անձնական գումարների տնօրինման հարցը ձեզ ե՞ն տվել, որ քննարկում եք )) մարդը անձնական ցանկություն ունի, փողը ունի, խելքը ունի, պռոբլեմ չունի,

ինչ կուզի կանի, կուզի արձան կկառուցի, կուզի միհատ էլ սար կառնի գինետուն կկառուցի, կուզի մի միլիոն դոլար կտա կթռնի լուսին խորոված կանի հետ կգա, որ շատ ուզի կուկուռուզնիկի շենքն էլ կկառուցի, իսկ, որ ավելի շատ ուզի հրապարակի գորգն էլ կառնի հյուրանոց կսարքի, 2023 թ-ին էլ Երևանում տոնածառ չենք դնի, կարճ ասած, ինքը-իրա փողերը, ինչ ուզումա թող անի.. Հա մեկ էլ քանի-որ պարոն խելացի Գագոն այլևս քաղաքական գործիչ չի, կցանկանամ ասել, որ պարոն խելացի Գագո ջան, էսօր մի քիչ շուտ քնի,

կարողա երազումդ մի հրեշտակ էլ տեսնես, ու քեզ տեղեկացնի, որ ՀՀ-ում հազարավոր անապահով ընտանիքներ կան, գոնե շատ չէ, մի 100-ընտանիքի անշահախնդիր տուն նվիրի, մեկ էլ հարկերը համապատասխան վճարի, որ պետությունն էլ հզորանա բանակը ուժեղացնի..

Դե ինչ, գոնե արձանը այնպիսին կառուցի, որ էլ ոչ ոք չցանկանա Բրազիլիա գնա, բոլորը գան Հայաստան։ Մենք էլ ՀԴՄ-ները չենք մոռանա։ #Բայցշատգեղեցիկ_կլինի։

Գրառումը՝

Կարդացեք նաեւ՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *