«Արդար Հայաստան» կուuակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պետք է 3 օր ժամանակ տալ Գագիկ Ծառուկյանին՝ այդ արձանի համար նախատեսված գումարը պաշտպանության նախարարության հաշվեհամարին փոխանցելու համար՝ Վարդենիսի տարածաշրջանի մարտական հենակետերը կահավորելու նպատակով։

Եթե մարդը ցանկանում է որևէ նշանակալի աշխատանք կատարել, սակայն լավ չի կողմնորոշվում, թե ինչպես ծախսի իր գումարները, ուրեմն անհրաժեշտ է շատ հստակ այդ մարդուն կողմնորոշել ու հասկացնել մեր ժողովրդի ու պետության համար առաջնահերթություն համարվող հարցերի կարևորությունն ու տարբերությունը»:

Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր…

«Հետևել Տիրոջ պատգամներին և հնարավորինս օգնել մարդկանց, ա՛յս է ճշմարիտ քրիստոնյայի ճանապարհը…

Սիրելի՛ հայ ժողովուրդ, Մեր Հայրենիքը ապրում է դժվարին ժամանակներ, սակայն հայը՝ լինելով քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, միշտ էլ հավատքով է հաղթահարել բոլոր դժվարությունները: Ժամն է կրկին հավատքով միախմբվելու:

Ուստի իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար:

Տեսանյութ՝

Կարդացեք նաեւ՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *