«Ես շարունակում եմ պնդել, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ի տարբերություն նրանից նախորդների` ունակ է գործել ի նպաստ բանակի: Եվ այն, որ նրան չենք տեսնում ինչ-ինչ հայտարարություններ անելիս, եւ, ըստ իս խոսում է այն մասին, որ նա աշխատում է, զբաղված է իր գործով:

Հավատում եմ, որ ՊՆ նախարարը իսկապես գործում է ի շահ բանակի»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նշանակմանը, նման տեսակետ էր հայտնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

Հիմա ամիսներ անց, արդյո՞ք վերջինս շարունակում է մնալ նույն տեսակետին «Իրավունքը» կրկին փորձեց հետաքրքրվել նույն Մովսես Հակոբյանից, ով վերահաստատեց իր նախորդ տեսակետը.

-Այ՛ո, ես շարունակում եմ մնալ նույն տեսակետին, Պապիկյանի կադրային փոփոխությունները խոսում են այն մասին, որ նա ճիշտ ուղղու վրա է: Իհարկե, ներսից չեմ տիրապետում ինֆորմացիաների, բայց այնքանով ինչքանով տեսանելի է, ինձ թույլ է տալիս մտածել, որ չեմ սխալվել:

Աղբյուրը՝  Iravunk.com

Կարդացեք նաեւ՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *