Քաղաքականությամբ զբաղված ու զբաղվող տարբեր մարդկանց եմ լսում, ընդհուպ Լևոն Տեր Պետրոսյանին: Ամեն մեկը իր տեսակետով է բացատրում նախքինում և այսօր տեղի ունեցածը: Լևոնն էլ անընդհատ նաղացածի կեցվածք ընդունած դժգոհում է, որ ժամանակին չեն լսել իրեն :

Եթե լսեին , այսօր այսպիսի վիճակում չէինք հայտնվի: Բայց մի հարց կա, որի մասին ոչ ոք չի ուզում խոսել և որի պատասխանը, հատկապես այսօր, շատ կարևոր է: 1994 թվականին մենք հաղթած կողմ էինք , ադրբեջանը այնպիսի վիճակում էր, որ , ինչպես ժողովուրդն է ասում, շունը ձեռքից հաց չէր առնի: Ինչպես պատահեց, որ պատերազմը ավարտվեց զինադադարով, օվ խանգարեց հայկական կողմին ստիպել թշնամուն ընդունել պարտությունը և ճանաչել Արցախի ինքնիշխան պետության փաստը:

Օվ է մեղավոր դրա համար, հայկական կողմը՞, որը չի կարողացել ամրագրել իր հաղթանակը որպես կատարված իրողություն, թե մեկ այլ ուժ, որը ուղակի թույլ չի տվել Հայաստանին ստիպել ադրբեջանին ընդունել իր պարտությունը: Հայտարարվել է զինադադար և Արցախի կարգավիճակի հարցը մտել է տասնամյակների բանակցությունների շրջապտույտի մեջ, որը, որ 44 օրյա պատերազմի հիմնական պատճառներից մեկն է, եթե ոչ ամենագլխավորը…

Ուզում եմ, որ այն ժամանակվա քաղաքականությամբ զբաղված պարոնները, հատկապես Լևոն Տեր Պետրոսյանը այս հարցին պատասխանեն: Գրեթե 30 տարի է անցել և այս մասին պարզ խոսելու անհրաժեշտությունը արդեն հասունացել է…

Գրառումը՝

Կարդացեք նաեւ՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *