«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ճեպազրույցում պատասխանել է լրագրողների՝ նախագահի հրաժարականի հետ կապված հարցերին։

Նա շեշտել է, որ նախագահը արդեն 4 տարի է, ինչ այդ պաշտոնին է, ուստի նախքան պաշտոն ստանձնելը պետք է Սահմանադրությամբ ծանոթանար իր լիազորություններին։

«Կարող եմ իմ կողմից բացառել, որ եղել են ճնշումներ- շեշտել է Սուքիասյանը։

Նա նշել է, որ հնարավոր է հրաժարականը պայմանավորված լինի նաև Արմեն Սարգսյանի անձով։ Ըստ պատգամավորի՝ պետք է հաշվի առնել, թե նա ինչ աստիճան է կապ ունեցել Հայաստանի Հանրապետության հետ։

«Պետք է հաշվի առնել, թե ցանկացած մարդու կապիտալը որտեղ է գտնվում։ Եթե հայ մարդու կապիտալի 90%-ը այլ երկրում է, ըստ այդմ, պետք է հասկանալ, թե նա ինչքան է վստահում և սիրում իր երկիրը»,- նշել է Սուքիասյանը։

Նա նաև շեշտել է, որ Փաշինյանը լինելով դեմոկրատ առաջնորդ, չի ասել նախագահին՝ գնա կամ մնա։

Նա նաև հետաքրքրվել է, թե այդ ինստիտուտը 1% օգուտ է տվել երկրին՝ հաշվի առնելով այն ծախսերը, որոնք արվել են դրա վրա։

«Ես ուզում եմ հասկանալ՝ ՀՀ-ին ի՞նչ օգուտ է տվել, թեկուզ ներդրումային քաղաքականության կամ բարեկամ երկրների որոնման առումով։ Նախագահական ինստիտուը կարող է այդ ամենով զբաղվել»,- եզրափակել է միտքը պատգամավորը։

Տեսանյութը ստորեւ՝

Կարդացեք նաեւ՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *