Ես միշտ էլ ոչ դրական կարծիք եմ ունեցել անգլիական «բարբնոցում» ձուլված, հայաստանյան իրականությունից կտրված, ՀՀ Նախագահի պաշտոնն ու նստավայրը բառիս բուն իմաստով հանգստավայր դարձրած խոշոր գործարար (օլիգարխ) Արմեն Սարգսյան անհատականության նկատմամբ… այս բարի դեմքով ճարպիկ բիձուկը երբեք ու երբևիցե հենց այնպես ոչինչ չի արել…

Հրաժարականի տողատակերում առաջին հայացքից անխռով, բայց լրջագույն ազդակներ կան… չկասկածեք խոսքերիս…
Ինչու հենց հիմա նա հիշեց նախագահի լիազորությունների «իմպոտենտության» մասին դժվար է կռահել… միթե նրան շուրջ չորս տարի էր պետք հասկանալու համար, որ այդ պաշտոնն իրենից ոչինչ չի ներկայացնում ու պարզապես «արարողակարգային մանդատ» է, ոչ ավելին…

Ո’չ, և հազար անգամ ո’չ… նա մեր կյանքում հանդիպած «ամենախորամանկ ու ամենախելացի» դիվանագետներից մեկն է… նման «անվտանգ ու խաղաղ» ճանապարհով նրա հեռանալը ինչ֊որ վտանգավոր ու անհասկանալի ծրագրի սկզիբն է…

Պարզապես հիշեք` երբ պետք է նա արթուն լիներ, խորը քնած էր… երբ արթուն էր, անգործության մեջ էր, իսկ երբ պետք է գործեր, նա արձակուրդում էր…

Ու այսօր, երբ բառիս բուն իմաստով վտանգված է Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը, ինչ֊որ անհեթեթ պատճառաբանությամբ նա հրաժարվում է իր կարգավիճակից ու կարճ ժամանակ անց վստահ եմ հեռանալու է երկրից…
Ու այսպես էլ անխռով փորերը տռզած էս կատեգորիայի չմարդիկ հրաշք երկիրը կործանեցին…

Արմեն Դանիելյանի ֆեյսբուքյան էջից։

Կարդացեք նաեւ՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *