Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրել է: 

Հիշողության թարմացման համար։

Վարչապետ Փաշինյանի այն հայտարարություններըը, որ «ՀՀ-ն երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել, ՀՀ-ն երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել», ավելորդ ու էժան շահարկումների տեղիք է տվել մի շարք քաղաքական ուժերի ու դրանց ներկայացուցիչների կողմից։

Հիշեցման կարգով։

1) 2005 թվականի ապրիլին ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել էր, թե Հայաստանը Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, եւ կոչ էր արել պահանջների հարցում լինել ավելի իրատես:

«Այսօր Հայաստանի քաղաքական օրակարգում Ցեղասպանության ճանաչման հարցն է, իսկ ճանաչումից հետո իրավական հարցերը կարող են կարգավորվել հետագա բանակցություններում», — նշել էր Ռոբերտ Քոչարյանը:

2) 2008 թվականի օգոստոսին Սերժ Սարգսյանը հարցազրույց էր տվել թուրքական «Ռադիկալ» օրաթերթին` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին։

«Մենք հարեւաններ ենք եւ մնալու ենք հարեւաններ: Կարծում եմ, որ բնականոն հարաբերություններ ունենալն ավելի օգտակար կլինի երկու ժողովուրդների համար: Գյուլին ուղղված իմ հրավերը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը։

«Հայաստանում կան որոշ շրջանակներ, որոնք Թուրքիայի մի մասը Արեւմտյան Հայաստան անվանելով, Սեւրի պայմանագրին համապատասխան, հողային պահանջներ ունեն: Դուք ընդունու՞մ եք, որ դժվար է ամբողջական դիվանագիտական հարաբերություններ հաստատել այն հարեւանների հետ, որոնք վիճարկում են Ձեր սահմանները: Ինչպիսի՞ն է Կարսի պայմանագրի օրինականության եւ ճանաչման մասին Ձեր տեսակետը` պաշտոնական դիրքորոշումը». թուրք լրագրող այս հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանը ասել է.

«Չեմ հիշում, որ որեւէ հայ պաշտոնյա արտահայտված լինի տարածքային պահանջների մասին: Բայց դա լսում եմ դիմացի կողմից: Կարծում եմ, որ ճիշտ չէ հիմք ընդունել առանձին հայտարարությունները: Եթե այդպես մոտենանք, Թուրքիայում անգամ կան այնպիսիք, ովքեր ասում են, որ Հայաստան անունով երկիր իրականում գոյություն չունի: Մենք չենք ուզում, որ Թուրքիայի հետ հարաբերություններում լինի որեւէ նախապայման:

Արեւելյան-Արեւմտյան Հայաստան արտահայտության հետ կապված մտահոգություններ լսում եմ նաեւ թուրք պաշտոնյաներից, ինչն ինձ համար տարօրինակ է: Դրանք 19-րդ դարում օգտագործված աշխարհագրական եզրեր են: Անցյալից եկող այս արտահայտությունը մոռանալու եւ ջնջելու հարցում համառելը նույնն է, ինչ մերժել Սպարտայի, Ռուսական կայսրության, Օսմանյան կայսրության կամ պատմական շատ աշխարհագրական տերմինների գոյությունը:

Եթե մեր պաշտոնական քաղաքականությունը դա լիներ, մեր անունը կլիներ ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ` Արեւելյան Հայաստանի Հանրապետություն: Որեւէ հայ պաշտոնյա նման բան չի պնդել: Դիվանագիտական հարաբերությունների հաստատման դեպքում այդ հարցերն ավելի հեշտությամբ կքննարկվեն»:

Փաստացի, թե Սերժ Սարգսյանը և թե Ռոբերտ Քոչարյանը որպես ՀՀ նախագահներ հայտարարել են, որ Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներ չունեն և ճանաչում են Թուրքիայի ներկայիս սահմանները։

Հետևաբար անհիմն, անտեղի ու մանիպուլյացիոն են այն բոլոր հայտարարություններն ու մեղադրանքները, որոնք հնչում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերը նշված հայտարարությունների հետ կապված, քանզի վարչապետի հայտարարությունները եղել են փաստարկված և հիմնավորված։

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հայտարարությունների ակտիվ հղումները առ այն, որ ՀՀ-ն երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել, կտեղադրեմ մեկնաբանություններում։

Գրառումը ստորեւ՝

Կարդացեք նաեւ՝

Հայեր ջան, եկեք տարածենք այս տեսանյnւթը. Ինչպես է Ալիևը կատшղnւմ, երբ Ադրբեջանը չի գտնnւմ պատմnւթյան թանգարանի «Հին քարտեզ»-ի վրա, փnխարենը…

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *