Քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է…  

«Նախագահ Քոչարյանն իր կառավարման տարիներին ոչ միայն կարևորել, այլև զարգացրել է մարդու իրավունքների պաշտպանության (ՄԻՊ) ինստիտուտը»։
Արծվիկ Մինասյան

Այնքան է «կարևորել ու զարգացրել», որ Լարիսա Ալավերդյանին ՄԻՊ շենքից դուրս էին հանել, որ արտահերթ զեկույց չներկայացնի ու այդ զեկույցի հանրային քննարկումը ես եմ կազմակերպել Րաֆֆի Հովհաննիսյանի Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում այն բանից հետո, երբ նա բառիս բուն իմաստով փողոցում էր հայտնվել ու փողոցում էր պրեզենտացիա անում,

ու երկիր չխայտառակելու համար մենք դահլիճ տվեցինք, իսկ Արմեն Հարությունյանին էլ նույն Քոչարյանը որակեց իր «ամենաանհաջող կադրն» ու Արմենը դարդից տեղափոխվեց Կենտրոնական Ասիա ՄԱԿ-ում աշխատելու․․․ Այդ ժամանակ ոչ մեկ չանհանգստացավ, որ ՄԻՊ-երին հալածում են․․․․

Արծվիկ Մինասյան ու մյուսներ ջան, սարերից մարդ չկա, կներեք, որ հիշում ենք այս ամենը․․․ Միայն այս իշխանության օրոք է օմբուդսմենը ամենաազատը գործել ու պաշտոնավարել մինչև իր ժամկետի ավարտը, ամենաանկաշկանդ կարծիքներն ու հայտարարություններն արել, այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչների դեմ։ Եթե դուք ցույց կտաք, որ նրա հայտարարությունների մեկ տոկոսն արել են/ իրավունք են ունեցել անել նախկին ՄԻՊ-երը, առավել ևս պա՛շտոնավարել, ապա ես խոսքերս ետ կվերցնեմ։

Բավական է հիշել, որ Հայաստանի պատմության մեջ ամենահամարձակ ՄԻՊ-ը՝ Կարեն Անդրեսայանը համարձակվեց դատարանների մասին արտահերթ զեկույց պատրաստել, դատական կեղտի ու մաֆիայի մասին գրել, ու անպատկերացնելի հալածանք սկսվեց նրա դեմ, ընդհուպ՝ հրաժարականը։ Նրան հաջորդած Թաթոյանը, որը շատ լավ գիտեր, թե ինչ է պատահում համարձակ ՄԻՊ-երի հետ, մինչև 2018-ը չափազանց լավ գիտեր այդ ռիսկերի ու հեռանկարների մասին,

հայտնի կինոնակարի ասույթի համաձայն՝ Աշխարհաբեգի նման գլուխը ցած էր պահում, և ազատություն ստացել է բացարձակ 2018-ից հետո, ու ես ուրախ եմ, որ ՄԻՊ-ը այդ ազատությունն ունեցել է, եթե անգամ դա դուր չի եկել իշխանությանը կամ նրա առանձին ներկայացուցիչների։ Բայց ողջ նախկին իշխանությունները ստիպված են ընդունել, որ ՄԻՊ-ը ամենամեծ ազատությունն ունեցել է 2018-ից հետո ու պաշտոնավարել մինչև իր ժամկետի ավարտը․․․․

Գրառումը՝

Կարդացեք նաեւ՝

Փաստացի, թե Սերժ Սարգսյանը և թե Ռոբերտ Քոչարյանը որպես ՀՀ նախագահներ հայտարարել են… Ուշագրավ փաստեր

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *