«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»: Հրաշալի բանաստեղծական տող է, տաղանդավոր գրչի արգասիք՝ միանգամայն տեղին, կարևոր ու ոգևորիչ պետականության բացակայության պայմաններում:
Բայց որ այսօրվա համատեքստում է դա անընդհատ կրկնվում… արկածախնդրության հոտ է գալիս: Պետության առկայության պարագայում, ինչպես ասում են, it doesn’t work that way».
Աղբյուրը` Արամ Աբրահամյան