Դեռ երեկ հայտնի դարձավ, որցուցարարների բողքի ակցիաներին չի մասնակցում Արթուր Վանեցյանը, ով, ինչպես հայտնեցին վերջինիս կուսակիցները, իբրև թե հիվանդ է և  այդ իսկ պատճառով չի մասնակցում բողոքի ակցիաներին։

Պարզ է, որ  որքան էլ հիանդ  լինր  Վանեցյանը, անգամ բարձր  ջերմության դեպքում կարող էր մի քանի րոպեով այցելել Ֆրանսիայի հրապարակ։ Իրականում հարցն այլ կոնտեքստում է։ Մեկ անգամ չէ, որ հայտնել ենք այն մասին, որ ընդիմադիրների շարքերում խիստ տարաձայնություններ կան։

Օրինակ  Վանեցյանը մի քանի օր առաջ  հայտարարեց, որ  հրապարակում կան մարդիկ, ովքեր  իր  համար այնքան էլ ընդունելի չեն։ Իսկ  քիչ  անց  Շարմազանովը հայտարարեց, որ մարդիկ կան Նիկոլին «պոլի շորի» նման ծառայել են, հիմա եկել նիկոլիզմի դեմ են պայքարում։

Իսկ  այս ամենին հաջորդեց Վանեցյանի  հիվանդանալու մասին լուրն ու  վերջինս չմիացավ Երևանի  փողոցներում Արցախը  փրկողների բողոքի ակցիաներին։  Իսկ  ավելի ուշ համացանցում տեղեկություն հայտնվեց, որ Վանեցյանը տառապում է փորլուծությամբ, այդ իսկ պատճառով չի մասնակցում  բողոքի ակցիաներին։

Ստացվում է, որ Վանեցյանի փորլուծության պատճառը  Էդուարդ Շարմազանովն է։

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *