ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ.
Շատերն են խաչակնքվում,պաշտում և փառաբանում Տիրոջ Սուրբ Խաչը, սակայն ո՞վ գիտի,թե ինչու ենք այդ ամենը անում:Իսկ ոմանք պարսավում և անարգում են Սուրբ Խաչը՝ ասելով,որ Սուրբ չէ,այլ՝ ընդամենը նշան է և ոչ մի զորություն չունի:
Սակայն ասում ենք ձեզ,որ Սուրբ Խաչի նշանով հալածվում են դևերն ու խափանվում են նրանց չար գործերը:


«Սակայն քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար», Գաղատ. 6.14, «Քանի որ ես օրենքի տակ մեռա օրենքի համար, որպեսզի ապրեմ Աստծու համար», Գաղատ. 2.19, «… որովհետև կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծու զորություն», Ա Կորնթ. 1.18):

«… ու իր խաչով հաշտեցնի երկուսին մեկ մարմնի մեջ Աստծու հետ. քանզի թշնամությունն սպանեց իր խաչով» (Ե-փես. 2.16), կամ «և նրանո՛վ հաշտեցնել ամեն ինչ իր հետ՝ խաղաղություն անելով խաչի վրա թափած իր արյամբ և՛ երկրի վրա, և՛ երկնքում եղածների համար» (Կողոս. 1.20):

Մենք ասում ենք, որ հայերս խաչապաշտ ժողովուրդ ենք, նաև խաչին նվիրված տոներին երգում ենք. «Խաչի Քո Քրիստոս երկիրպագանեմք` Քրիստոս Քո սուրբ խաչին ենք երկրպագում»: Նշյալները կարծես թե ամբողջովին հակառակ են տասնաբանյա պատվիրաններից կուռքեր չսարքելու, միմիայն Աստծուն պաշտելու, միայն Աստծուն երկրպագելու պատվիրաններին (Ելք 20.2-5):

Սակայն քրիստոնյաների համար խաչը երբեք չի ներկայանում առանց խաչյալ Քրիստոսի և կամ խաչը քրիստոնյաների ընկալումներում երբեք բաժանված չէ Քրիստոսից: Այսպիսով, խաչապաշտությունը հենց նույն Քրիստոսապաշտությունն է:

Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ Քրիստոսի մահվան պատճառ եղավ ոչ միայն խաչը, այլև մեխերը, որով գամեցին Քրիստոսին, ինչպես նաև փշե պսակը, որ ևս վնաս պատճառեց Տիրոջ Մարմնին: Սակայն ինչու՞ ենք խաչը պատվում հատուկ ընկալումով: Մեր Եկեղեցու Սուրբ Վարդապետն ուսուցանում է, որ խաչին ենք հատուկ այսպիսի պատիվ ընծայում, որովհետև մահվան գործիքներից միայն խաչն է, որ նմանվում է խաչյալ Քրիստոսին կամ ձեռքերը տարածյալ Քրիստոսին:

Ուրեմն, խաչն իր ձևով և պատկերով մեզ ներկայացնում է խաչյալ Քրիստոսին և կամ Իր ձեռքերը մեզ համար տարածած, մեզ Իր սիրող գիրկը կանչող Քրիստոսին: Այս ընկալումով ու նաև խաչով փրկագործության շեշտումով է Պողոս առաքյալն ասում. «Քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով» (Գաղ. 6.14):

Հայ՛ր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի Քո անունը, Քո արքայութունը թող գա, Քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է:
Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ այսօր. և թո՛ղ մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք թողնում մեր պարտապաններին:
Եվ մի՛ տանիր փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից, քանզի Քոնն է արքայությունը և զօրությունը և փառքը հավիտյանս. ամեն:

Օրհնյալ լինի այն մարդը , ով Տիրոջն է ապավինում , և Տերն է նրա հույսը…

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.