«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանը և Ռուսաստանը չարձագանքեցին Հայաստանի բացած նոր սահմանային անցակետերի առաջարկին, ինչը շատ բնական է։ Իրենց դրանք պետք չեն. իրենց ուզածը ռուսական վերահսկողությամբ Մեղրիով, <<հեշտացված>> անցումն է։


Իրանի միջուկային ծրագիրը գրեթե համաձայնեցված է, և կողմերը շատ մոտ են նրա հաստատմանը։ Այս հեռանկարը հակադիր է տարածաշրջանային ռուս֊թուրքական նախագծերին ու շահերին , որի պատճառով էլ վերջին մեկ ամսում ճնշումները Հայաստանի վրա մեծացել են, իսկ գործընթացները` արագացել։

Համոզված եմ նաև, որ մոսկովյան շփումները ճնշումների ենթատեքստում են, իսկ բրյուսելյան հանդիպումը լրիվ հակառակը, որովհետև հիմա, քան երբևէ ԵՄ֊ն կարիք ունի պարսկական էներգոկիրների։ Վստահ եմ, որ ԵՄ, Հայաստանի և Իրանի շահերը համընկնում են, ու ՀՀ իշխանությունները պարտավոր են սպասարկել ՀՀ և ոչ թե <<ռազմավարական գործընկերոջ>> շահը։

Աղբյուրը՝ Արամ Սարգսյան

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.